Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովին

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Փոխվարչապետը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Լիագումար նիստի հարգելի՛ մասնակիցներ,

Նախևառաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղազախական կողմին՝ ավանդական հյուրընկալության և Եվրասիական տնտեսական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Կցանկանայի նաև ընդգծել Ղազախստանի նախագահության բովանդակալից օրակարգը՝ միտված թվային փոխակերպման գործնական հարցերին։Միանգամայն օրինաչափ է, որ այսօրվա օրակարգի առանցքային թեմաներից մեկը, անկասկած, արհեստական բանականությունն է։

Սկսվում է խորքային տեխնոլոգիական վերափոխման փուլ, որտեղ արհեստական բանականության ոլորտում գլոբալ մրցակցությունը դառնում է ոչ միայն արդյունավետության և արտադրողականության բարձրացման հարց, այլև պետությունների տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանության կարևորագույն գործոն։

Միաժամանակ, սկզբունքային կարևորություն ունի ոչ միայն համապատասխան տեխնոլոգիաների ներդրումը, այլև դրանց զարգացման համար կայուն կրթական և ենթակառուցվածքային ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը։

5-րդ դարում հայկական այբուբենի ստեղծումը հնարավորություն տվեց հասարակությանը սովորեցնել կարդալ և գրել, պահպանել գիտելիքը և փոխանցել այն ապագա սերունդներին։

Այսօր՝ արհեստական բանականության դարաշրջանում, մեր առջև կանգնած է նոր խնդիր՝ ոչ միայն կրթել մարդկանց, այլ նաև սովորեցնել մեքենաներին հասկանալ մեզ, մեր լեզուները, տեքստերը և մշակութային ժառանգությունը։

Գլոբալ տնտեսական օրակարգն արդեն ձևավորվում է արհեստական բանականության արագ զարգացման ազդեցության ներքո։

Երկրների մրցակցային առավելությունները որոշվում են ոչ միայն ռեսուրսային ներուժով, այլև, առաջին հերթին, առաջատար տեխնոլոգիաները տնտեսության և պետական կառավարման համակարգ արդյունավետ ինտեգրելու կարողությամբ։

Միաժամանակ, արհեստական բանականության դարաշրջանի գլխավոր ռեսուրսը մնում են մարդիկ՝ մասնագետները, որոնք կարող են աշխատել մեծ տվյալների, ալգորիթմների և թվային հարթակների հետ։ Հետևաբար, պետությունները մրցակցում են ոչ միայն տեխնոլոգիաներով, այլև կրթության որակով և գիտական միջավայրի զարգացման մակարդակով։ Հենց ուժեղ գիտական դպրոցի և մասնագիտական հետազոտական թիմերի առկայությունն է դառնում արհեստական բանականության անվտանգ և մրցունակ զարգացման հիմնական պայմաններից մեկը։

Հայաստանում մարդկային կապիտալի, ինժեներական դպրոցի և տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացումը, աշխատաշուկայի հետ կրթության ու գիտության կապի ամրապնդման հետ մեկտեղ դիտարկվում է որպես թվային փոխակերպման կարևոր պայման։

Միաժամանակ, հիմնական մարտահրավերներից մեկը մնում է տեխնոլոգիաների արդյունավետության, անվտանգության և հասարակության վստահության միջև հավասարակշռության ապահովումը։

Բոլորս, անկասկած, ելնում ենք թվային ինքնիշխանության սկզբունքների պահպանման և փոխշահավետ միջազգային համագործակցության կարևորությունից։ Արհեստական բանականության կիրառման ընդլայնումը պահանջում է պատասխանատու և հավասարակշռված մոտեցում։ Անհրաժեշտ է ձևավորել հստակ իրավական շրջանակներ, ապահովել ալգորիթմների թափանցիկությունը, դրանց բացատրելիությունն ու աուդիտելիությունը, ինչպես նաև պահպանել մարդկային վերահսկողության պատշաճ մակարդակը որոշումների նկատմամբ։

Մեկ այլ ռազմավարական գործոն է դառնում ենթակառուցվածքը։ Ժամանակակից լեզվային մոդելների և արհեստական բանականության համակարգերի զարգացումը ուղղակիորեն կապված է բարձր արտադրողական հաշվարկային հզորություններին հասանելիության հետ։ Այս համատեքստում տվյալների մշակման ենթակառուցվածքների և ամպային լուծումների զարգացումը Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։

Հարգելի գործընկերներ,

ԵԱՏՄ երկրների արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման կարևոր քայլ ենք համարում ԵԱՏՄ շրջանակներում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունումը։

Փաստաթուղթը ամրագրում է տեխնոլոգիաների էթիկայի, անվտանգության և թափանցիկության ընդհանուր սկզբունքները՝ մեր համագործակցությունը ուղղորդելով դեպի մեր քաղաքացիների և տնտեսությունների իրական կարիքները։

Վստահ եմ, որ արհեստական բանականության զարգացման նկատմամբ պատասխանատու և նորարարական մոտեցումը մեր երկրներին հնարավորություն կտա ձևավորել կայուն, անվտանգ և մրցունակ ապագա։

Հայաստանը պատրաստ է առարկայական երկխոսության և համատեղ գործնական աշխատանքի՝ այս ուղղությամբ բոլոր համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Շնորհակալ եմ ուշադրության համար»: