Էրդողանը ձգտում է հաջորդ ամիս Լոս Անջելեսում Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպել․ Bloomberg

Լուրեր

23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
23.10.2026 | 15:32
Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի մոր ձեռք բերած գույքի գործով նախաքննությունն ավարտվել է
23.10.2026 | 15:21
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը COP17-ի շրջանակում կայցելի Հայաստան
23.10.2026 | 15:09
Հնդկաստանը ողջունում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը․ ԱԳ նախարար
23.10.2026 | 15:01
Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
23.10.2026 | 14:52
Պետական մարմինները կարող են արհամարհել լրագրողի հարցումը, անհիմն մերժել կամ ձևական պատասխաններ տալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է հաջորդ ամիս Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որը կհամընկնի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խաղի հետ։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է իրազեկ աղբյուրները, գրում է Turkiye today-ը։

Հավանական հանդիպումը կարող է տեղի ունենալ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ, որը մեծացնում է խաղադրույքները, քանի որ Վաշինգտոնն ազդանշան է տալիս, որ կարող է է՛լ ավելի նվազեցնել իր դերը ռազմական դաշինքի եվրոպական գործողություններին աջակցելու գործում։

2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը համատեղ կազմակերպվում է Միացյալ Նահանգների, Կանադայի և Մեքսիկայի կողմից, արդեն դարձել է միջազգային դիվանագիտության անսպասելի վայր, որտեղ համաշխարհային առաջնորդները մրցաշարի ժամանակացույցը դիտարկում են որպես երկկողմ շփումների հնարավորություն համաշխարհային մարզական միջոցառման ընթացքում։ Նշվում է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև խաղը բնական հնարավորություն կտար Էրդողանին հանդիպում խնդրել Թրամփի հետ։

Թրամփ-Էրդողան հնարավոր հանդիպման ժամկետը երկու առաջնորդներին հնարավորություն կտա համաձայնության գալ Անկարայի գագաթնաժողովից առաջ, որտեղ, ինչպես սպասվում է, օրակարգում կգերակշռի ՆԱՏՕ-ի հանդեպ ԱՄՆ-ի ապագա պարտավորությունների հարցը։

Աճող նշանները, որ Թրամփի վարչակազմը մտադիր է նվազեցնել Վաշինգտոնի ավանդական դերը Դաշինքում, անհանգստացրել են եվրոպական անդամ պետություններին և հարցեր են առաջացրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Երկու առաջնորդները պահպանել են զգալիորեն ավելի ջերմ հարաբերություններ, քան Էրդողանն ուներ ԱՄՆ նախորդ վարչակազմերի հետ, որոնք հիմնականում հիմնված են անմիջական անձնական շփումների և երկկողմ համաձայնագրերի կնքման ընդհանուր նախապատվության վրա՝ բազմակողմ շրջանակների փոխարեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի