Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Նիկլաս Զյուլեն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կավարտի կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոֆենհայմի» դեմ (1:2) խաղում ծնկի վնասվածք ստանալուց հետո։ Նիկլաս Զյուլեն 2022 թվականից է հանդես գալիս «Բորուսիայում»։ Դրանից առաջ պաշտպանը խաղացել է նաև «Հոֆենհայմում» ու Մյունխենի «Բավարիայում»։ …

