Ես ընդամենը զարմանք եմ արտահայտել փաստի մասին. Իոաննիսյանն անդրադարձավ իր դեմ ԼՀԿ բողոքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։

Ըստ կուսակցության և ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի՝ Իոաննիսյանը, հիմնվելով «սունկ» կայքերից մեկի հրապարակման վրա, թիրախավորել և փաստացի հակաքարոզչություն է իրականացրել Մարուքյանի դեմ, ինչը դիտել է ավելի քան 100 հազար օգտատեր։

«Լուսավոր Հայաստան»-ը պնդում է, որ դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտը դրանով կոպտորեն խախտել է Ընտրական օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները՝ չպահպանելով քաղաքական չեզոքության և քարոզչություն կամ հակաքարոզչություն չիրականացնելու իմպերատիվ պահանջը:

Իր ելույթում Իոաննիսյանը հայտարարել է, որ ինքն ընդամենը զարմանք է արտահայտել, ինչը չի կարող դիտարկվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

«Իմ կողմից միակ հրապարակված փաստը իմ զարմանքն է: Ես արտահայտել եմ իմ զարմանքը տեղի ունեցած փաստի վերաբերյալ. ինչ-որ կայք հրապարակել էր, որ Էդմոն Մարուքյանը հասարակական կարծիքի առաջնորդ է։ Ես չեմ ասել, որ դա լավ է, կամ դա վատ է։ Ընդամենը արտահայտել եմ բառացի, տառացի իմ զարմանքը։ Քարոզչության և հակաքարոզչության արանքում կա չեզոքություն, և նման զարմանքի արտահայտումը գտնվում է չեզոք հատվածում»,- նշեց նա։

Անդրադառնալով պահանջին կամ հորդորին, թե ինքը պետք է հերքում հրապարակի, Իոաննիսյանն արձագանքեց. «Ինձ առաջարկել են հերքել… Ի՞նչը հերքեմ, իմ զարմա՞նքը: Հերքեմ, ասեմ՝ կներե՛ք, ես զարմանք չե՞մ ապրում։ Դա ֆիզիկապես ո՞նց է հնարավոր»։

Նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այն հարցին, թե որպես դիտորդ արդյոք ընդունում է, որ իր խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, Իոաննիսյանը հիշեցրեց օրենքի պահանջը.«Դա Ընտրական օրենսգրքում գրված է, իմ ընդունել-չընդունելու հարցը չկա։ Որպես դիտորդ հավատարմագրվելուց հետո իմ հրապարակային խոսքն էապես փոխվել է»։

Մանրամասները՝ տեսանյութում։