ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ․ մանրամասներ

Լուրեր

06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
Բոլորը

Կրեմլը հրապարակել է ԵՏՄ անդամ երկների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարությունը ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի հաստատումը և ՀՀ Նախագահի կողմից ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական Միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների վերահաստատումը, որոնք արտահայտվել են 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական Միություն առաջին գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագրում,

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը միանալու նախապատրաստման հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին հասցվող դրա հետ կապված վնասը կանխելու անհրաժեշտությունը՝

Որոշում է ընդունվել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները, որոնք ներկայացնում են Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Կիսում ենք դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում  համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի