Եվրամիությունն առայժմ Պուտինի հետ բանակցող չի նշանակի

Լուրեր

24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Եվրամիությունը որոշել է դեռևս ներկայացուցիչ չնշանակել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով հնարավոր բանակցությունների համար։ Այս մասին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրների խոսքով՝ թե՛ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, թե՛ ԵՄ առաջատար երկրները, այդ թվում՝ Գերմանիան, այս պահին կոնկրետ բանակցողի նշանակումը համարում են աննպատակահարմար։

«Մենք [նախ] պետք է համաձայնության գանք այն մասին, թե կոնկրետ ինչ ենք ուզում քննարկել Ռուսաստանի հետ»,- գործակալությանը բացատրել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Բրյուսելում համոզված են, որ պատժամիջոցների ճնշումը կօգնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ dpa-ի՝ Եվրահանձնաժողովն ու Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) մայիսի 28-ին փակ խորհրդակցությունների ընթացքում կներկայացնեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի նախագիծը: Ակնկալվում է, որ այն կազդի ֆինանսական ոլորտի և ռուսական պաշտպանական արդյունաբերության մատակարարների վրա:

Վերջերս Եվրամիությունում ու եվրոպական երկրներում բուռն քննարկումներ են ընթանում այն ​​մասին՝ արդյո՞ք ԵՄ-ն պետք է հատուկ ներկայացուցիչ նշանակի Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների համար: Որպես այդ պաշտոնի թեկնածուներ նշվում են Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ կնախընտրեր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը զբաղեցնի ԵՄ բանակցողի պաշտոնը։ Սակայն թե՛ Գերմանիայի ներկայիս կառավարությունը, թե՛ ԵՄ ներկայացուցիչները բացառել են 82-ամյա քաղաքական գործչի նշանակումը, որը համարվում է Պուտինի մտերիմը։

«Մենք՝ եվրոպացիներս, ինքներս ենք որոշում, թե ով է խոսում մեր անունից։ Ուրիշ ոչ ոք»,- ասել էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի