Հին կադրեր, նոր սուտ․ 800 ֆրանսիացի զինվոր ՀՀ ուղարկելու լուրի հետքերով․ ԱՉՔԻ ՏԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

X սոցիալական հարթակում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որը ներկայացվում է BBC-ի լոգոյով։ Դրանում պնդում կա, թե Ֆրանսիան 800 զինվոր է ուղարկում Հայաստան։ Առաջին հայացքից այն համոզիչ է թվում. օգտագործված է BBC-ի լոգոն, կան ռազմական կադրեր, տեսանյութը կառուցված է լրատվական ոճով։ Այս ամենն էլ շատերի մոտ տպավորություն է ստեղծում, թե խոսքն իսկապես միջազգային լրատվական նյութի մասին է։

Սակայն փաստերի ստուգումը ցույց է տալիս, որ նման տեսանյութ BBC-ի կողմից երբևէ չի հրապարակվել։ BBC-ի պաշտոնական կայքում, լրատվամիջոցի այլ հարթակներում նման նյութ չկա։ Սա նշանակում է, որ լրատվամիջոցի անունն ու լոգոն պարզապես օգտագործվել են՝ կեղծ պատմությանը վստահելի տեսք հաղորդելու համար։

Տեսանյութում ներկայացված կադրերը չեն համապատասխանում դրա բովանդակությանը։ Դրանք իրական են, սակայն արված են այլ ժամանակ և այլ համատեքստում, մասնավորապես, 2022 թվականին Ռումինիա ֆրանսիական զորքեր տեղափոխելու կադրերից են: Այսինքն՝ օգտագործվել են իրական նյութեր, բայց դրանք վերամշակվել և ներկայացվել են որպես բոլորովին այլ իրադարձություն։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է տարածվող տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Այսպիսով՝ խոսքը ոչ թե փաստի, այլ ԱԲ գործիքներով ձևավորված մանիպուլյատիվ բովանդակության մասին է։

Թեմայի մասին Factor TV-ի առավել մանրամասն հրապարակմանը ծանոթացեք այստեղ:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան