Ստամբուլի «Գալաթասարայի» և Ուրուգվայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան հարձակման է ենթարկվել Թուրքիայում։ Haberturk-ի համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում։ Անհայտ անձը մոտեցել է Լոնդոնի «Արսենալի» ու Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստին և հարվածել նրա դեմքին, ապա փորձել է տաքսիով փախչել, սակայն ոստիկանությունը նրան ձերբակալել է։ Նշվում է, որ կոնֆլիկտը ծագել է կնոջ պատճառով, …

