Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Լուրեր

04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանից դեպի Լատվիա արտահանվել է 5500 տարբեր տեսակի վարդերի առաջին խմբաքանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օդանավակայանի բեռնային համալիրում կայացած միջոցառման ընթացքում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է, որ արտահանումը Լատվիա կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, քանի որ նպաստում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

«Այս շատ կարևոր առիթով մենք իրականացնում ենք հայկական ծաղկի արտահանում դեպի Եվրոպական միություն՝ Լատվիա։ Եվրոպական միությունն աջակցում է հայկական տնտեսությանը՝ դիվերսիֆիկացնելու իր առևտրի շուկաները։ Սա շատ կարևոր գործընթաց է դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է նաև շուկաների դիվերսիֆիկացման հարցում»,- ասել է Մարագոսը։

Նա հիշեցրել է, որ վերջերս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են ավելի խորացնել համագործակցությունը, այդ թվում՝ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ։

Դեսպանի խոսքով՝ Եվրամիությունը արդեն մի քանի տարի աջակցում է հայկական բիզնեսին, իսկ այժմ այդ համագործակցությունը մտնում է նոր փուլ, երբ հայկական արտադրանքը կարողանում է ավելի մեծ ծավալներով մուտք գործել եվրոպական շուկա։

«Մենք ուրախ ենք տեսնել ընկերությանը, որը հրաշալի վարդեր է արտադրում և արտահանում եվրոպական երկրներ։ Լատվիայի դեսպանի, Հայաստանի իշխանությունների և մեր գործընկերների հետ միասին աջակցում ենք այս գործընթացին»,- նշել է նա։

Մարագոսն անդրադարձել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությանը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին արտաքին տնտեսական ճնշումների պայմաններում։

«Այսօր ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրոպական միությունը կարող է աջակցել Հայաստանին՝ ընթացիկ ճնշումներին դիմակայելու առումով։ Մենք աջակցելու ենք այն բոլոր գործողություններին, որոնք Հայաստանի կառավարությունը ձեռնարկելու է այդ ճնշումները մեղմելու համար»,- ասել է նա։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն իր հերթին նշել է, որ արտահանման առաջին խմբաքանակի ուղարկումը խորհրդանշական և կարևոր քայլ է Հայաստանի ու Եվրամիության տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Այսօր մենք իրականացնում ենք առաջին խմբաքանակի արտահանումը դեպի Եվրոպական միություն։ Սա շատ կարևոր ձեռքբերում է և ցուցադրում է համերաշխությունը, համագործակցությունը և տնտեսական հարաբերություններում Եվրոպական միության հետ համագործակցության ինտենսիվացումը»,- ասել է Սաֆարյանը։

Նա նաև ընդգծել է, որ այս գործընթացը համընկել է Լատվիայի և Հայաստանի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկի հետ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի զարգացման համար։

Փոխնախարարի խոսքով՝ հայկական վարդերի նախորդ արտահանումները Լատվիա իրականացվել էին Վրաստանի տարածքով, իսկ ներկայիս նախաձեռնությունը նոր հնարավորություններ է բացում հայկական բիզնեսի համար։

«Հայաստանի բիզնեսների, հատկապես ձեռներեցների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և նոր ներդրումների ներգրավմանը»,- նշել է նա։

Սաֆարյանը նաև կարևորել է Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելիք 50 միլիոն եվրոյի աջակցության ծրագիրը։

«50 միլիոն եվրոյի աջակցությունը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։ Նման նախաձեռնությունները նպաստում են տնտեսության զարգացմանը և օգնում Հայաստանին ավելի արագ զարգացնել իր տնտեսությունը։ Սա դեռ սկիզբն է, և մենք հույս ունենք, որ հայկական ծաղիկները ճանապարհ կհարթեն եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու համար»,- ասել է նա։

ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն ևս ընդգծել է, որ վերջին ամիսներին հայ-լատվիական հարաբերություններում նկատվում է ակտիվացում։

Նրա խոսքով՝ մայիսի սկզբին Հայաստան էին այցելել Լատվիայի նախագահն ու արտաքին գործերի նախարարը, իսկ այժմ քաղաքական աջակցությանը հաջորդում են գործնական քայլերը։

«Վերջին ամիսը քաղաքական աջակցության մասին էր, իսկ այս ամիսն արդեն վերաբերում է գործնական աջակցությանը»,- նշել է դեսպանը։

Նա կարևորել է Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը՝ նշելով, որ դրանք կնպաստեն ոչ միայն զբոսաշրջության, այլև գործարար կապերի զարգացմանը։

«Ուղիղ չվերթները հնարավորություն կտան եվրոպացի գործարարներին այցելել Հայաստան, ծանոթանալ երկրի տնտեսական հնարավորություններին և մշակույթին»,- ասել է Մեդնեն։

Դեսպանը նաև նշել է, որ Լատվիայի պատվո հյուպատոսը Հայաստանում կարևոր դեր է ունեցել արտահանման գործընթացի կազմակերպման գործում, և հույս հայտնել, որ առաջիկայում հայկական արտադրանքի նոր խմբաքանակներ ևս կուղարկվեն Լատվիա։

«Լատվիան, որպես Եվրամիության անդամ պետություն, հպարտ է աջակցել Հայաստանի ժողովրդին»,- ընդգծել է նա։

«Մուլտիֆուդ» ընկերության ներկայացուցիչ Գևորգ Աթանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել եվրոպացի և լատվիացի գործընկերներին՝ հայկական արտադրանքի արտահանմանն աջակցելու համար։

Նրա խոսքով՝ առաջին խմբաքանակներն արդեն հասել են Եվրոպա, իսկ ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։

«Մենք հույս ունենք, որ հնարավորություն կունենանք արտահանել նաև Եվրոպական միության այլ երկրներ։ Օրինակ՝ Նիդեռլանդներ, որտեղ գտնվում են աշխարհի ամենախոշոր ծաղկային աճուրդային կենտրոնները»,- ասել է նա։

Վասիլիս Մարագոսն էլ հավելել է, որ Լատվիան հայկական ծաղիկների համար միակ ուղղությունը չէ, և արդեն աշխատանքներ են տարվում Նիդեռլանդների հետ համագործակցության ուղղությամբ։

«Անցյալ տարվանից աջակցում ենք հայկական արտադրանքի արտահանմանը, այդ թվում՝ հայկական կոնյակի և այլ արտադրատեսակների միջազգային ցուցահանդեսներին մասնակցությանը»,- նշել է ԵՄ դեսպանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը վերջերս հայտարարել է նաև նոր դրամաշնորհային ծրագրի մասին, որը նպատակ ունի աջակցել հայկական մասնավոր հատվածին՝ բարձրացնելու արտադրանքի որակը, զարգացնելու արտադրական շղթաները և ընդլայնելու արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական շուկաներ։

Մարագոսը նշել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատել Հայաստանի կառավարության և արտահանող ընկերությունների հետ՝ նոր շուկաներ գտնելու, ինչպես նաև հայկական և եվրոպական բիզնեսների միջև գործընկերային կապեր հաստատելու ուղղությամբ։

«Մենք ցանկանում ենք օգնել հայկական ընկերություններին գտնել իրենց տեղը եվրոպական մեծ շուկայում և ստեղծել նոր հնարավորություններ հայկական արտադրանքի համար»,- եզրափակել է նա։

«Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղբանջարեղենային արտադրանքի՝ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծումը։ Ռուսական կողմը որոշումը հիմնավորել է ֆիտոսանիտարական խախտումներով։ 

Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման նպատակով կհատկացնի 50 միլիոն եվրոյի լրացուցիչ աջակցություն։ Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն տնտեսական զարգացմանը, առևտրի և կապուղիների ընդլայնմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը։