Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
Իսպանացի մասնագետ Անդոնի Իրաոլան նշանակվել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
43-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում Իրաոլան կփոխարինի օրեր առաջ պաշտոնանկ արված Առնե Սլոտին։
2023 թվականից Անդոնի Իրաոլան գլխավորում էր անգլիական «Բորնմութը», որը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել է 6-րդ տեղը։