Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
Բոլորը

Հունիսի 7-ին Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու։ Բայց ավելի քան 2800 կալանավորված և դատապարտված անձանց համար ընտրությունը կազմակերպվելու է այլ կարգով․ նրանք ընտրատեղամաս չեն գնալու, ընտրատեղամասը գնալու է իրենց մոտ՝ քրեակատարողական հիմնարկ։

ՀՀ 9 քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ առանձնացվել են այն տարածքները, որտեղ կալանավորները և դատապարտյալները պետք է իրացնեն ընտրելու իրենց իրավունքը։

««Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում ընտրատեղամասը ձևավորվելու է այս հատվածում, մենք այստեղ կահավորելու ենք համապատասխան գույքով, չհրկիզվող պահարանով, բոլոր այն անհրաժեշտ պարագաներով, որոնք անհրաժեշտ են ընտրությունը պատշաճ կազմակերպելու համար։ Քվերակության պրոցեսի ընթացքում խցերից և կացարաններից, ովքեր ընտրելու իրավունք և ցանկություն ունեն, անձանց տեղափոխում են այս հատված, իրենք տեղում քվեարկությունը կատարում են»,- նշում է «Վարդաշեն» ՔԿՀ պետի Խաչիկ Հարությունյանը։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ՔԿՀ-ներում գրանցումն առանց տեխնիկական սարքավորման է իրականացվում, այսինքն՝ ընտրողները բաց են թողնում անձնագրով մոտենալու և մատնահետքով գրանցվելու ընթացակարգը։ Այլ է նաև քվեարկության մեկնարկի ժամը։

«Քրեակատարողական հիմնարկներում ընտրությունները կազմակերպվում են առավոտյան ժամը 09:00-ից հետո, սակայն հստակ ժամը որոշում է տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովը, և տարբեր հիմնարկներում կարող են ընտրության մեկնարկի ժամերը տարբեր լինել, սակայն այն պետք է ավարտվի երեկոյան ժամը 8-ին»,- ասում է ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Շուշան Խնկոյանը։

Այնուամենայնիվ, կան անազատության մեջ գտնվող անձինք, որոնք չունեն ընտրելու իրավունք։ 

«Բացառություն է նախատեսված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված և անգործունակ ճանաչված անձինք, ովքեր ընտրության իրավունք չունեն»,- նշում է Խնկոյանը։

Եթե ազատության մեջ գտնվող քաղաքացիները կարող են ընտրութուններին մասնակցող ուժերի ծրագրերին, ուղերձներին և ելույթներին ծանոթանալ տարբեր եղանակներով՝ անձամբ քարոզարշավին ներկա լինելուց մինչև սոցիալական հարթակներ և առցանց մամուլ, ապա ՔԿՀ-ներում գտնվող անձանց համար միակ տարբերակը հեռուստացույցն է։

Քրեակատարողական հիմնարկներից վստահեցնում են՝ գրեթե բոլոր խցերում հեռուստացույց կա։

«Հեռուստացույցի միջոցով նայելու, ուսումնասիրելու հնարավորություն ունեն տարբեր կուսակցություններին, քարոզարշավի ընթացքը, ծրագրերը և այլն, ավելի շատ հեռուստացույցի միջոցով է իրականացվում։ Բայց, իհարկե, եթե կան կուսակցություններ, որոնք ցանկություն ունեն բուկլետներ տրամադրել և իրենց ծրագրերն ավելի իրազեկել, կա հնարավորություն նաև դրանք մեր միջոցով փոխանցելու»,- ասում է ՔԿՀ պետը։ 

Քարոզարշավի օրերի ընթացքում որևէ ուժ սեփական նախաձեռնությամբ իր  ծրագրերը չի փոխանցել անազատության մեջ գտնվող անձանց։ Այնուամենայնիվ, այդ նյութերն այս օրերին օրենքի պահանջով տրամադրվում են բոլոր ՔԿՀ-ներին. ԿԸՀ-ն պարտավորություն ունի քաղաքական ուժերի ծրագրերն ուղարկել հիմնարկներ։

«10 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ուղարկի քարոզչական նյութերը բոլոր կուսակցությունների և դաշինքների՝ ծանոթագրության և ծանոթության համար, սակայն դա այսպես ֆիքսված ժամկետ չէ, դեռ ունեն ժամկետ, և ժամկետների ընթացքում մեզ տեղեկացրեցին, որ այդ նյութերը փոխանցվելու են քրեակատարողական հիմնարկներին, իսկ անձնակազմի կողմից արդեն այդ նյութերը բաժանվելու են ազատազրկված անձանց»,- օրենքն է մեջբերում ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի նախագահ Արման Սահակյանը։

Իսկ որքանո՞վ են անազատության մեջ գտնվող անձինք ծանոթ իրենց ընտրական իրավունքներին, որքանո՞վ է հստակ ապահովվելու քվերակության գաղտնիությունը և, ի վերջո, արդյո՞ք ուղղորդումներ չկան․ այս հարցերի շուրջ դիտորդական խմբի ղեկավարը  ՔԿՀ-ներ կատարած իրենց այցի արդյունքներով հետևյալ պատկերն է արձանագրում․

«Քարոզչական նյութեր խումբը չի արձանագրել քրեակատարողական հիմնարկներում: Քարոզչական որևիցե կուսակցության կամ դաշինքի վերաբերյալ որևիցե պաստառ կամ որևիցե տպագրված այլ նյութ խումբը չի տեսել։ Դատապարտյալները և կալանավորները հայտնել են, որ իրենց որևիցե ուղղորդումներ այսքան ժամանակ չի եղել, և իրենք պատրաստ են կիրակի օրը՝ հունիսի 7-ին, կատարել իրենց իսկ ազատ ընտրությունը»,- խմբի ուսումնասիրությունն է ներկայացնում Սահակյանը։

Ազատությա՞ն, թե՞ անազատության մեջ. ինչ կարգավիճակում էլ քաղաքացին գտնվի, Ընտրական օրենսգիրքը բոլոր ընտրողների համար սահմանում է նույն սկզբունքը՝ քվեարկությունը պետք է լինի ազատ, հավասար և գաղտնի։

Իսկ պետության պարտականությունն է ապահովել, որ այդ իրավունքը գործի ոչ միայն ընտրատեղամասերում, այլև այն վայրերում, որտեղ ընտրողը ֆիզիկապես չի կարող ինքն այցելել ընտրատեղամաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Անի Թամրազյան