Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը համերգ ցուցադրած Հանրային հեռուստաընկերությունը գրավոր հարցում է պահանջում՝ պարզաբանելու, թե ինչու է այսօր եթերացանկում «Համերգ-ֆեստիվառ» ընդգրկել։

Factor.am-ին ընկերության Հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ թեմային բանավոր չեն անդրադառնալու։

Սեպտեմբերի 27-ին, երբ մարդկանց հոսքը չի դադարում «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հայրենիքի համար զոհված տղաների հիշատակը հարգելու, Հանրայինի գլխավոր՝ «Առաջին ալիքը», որն ունի մեծ լսարան, տոնական տրամադրություն ապահովող համերգ է ցուցադրում։

Ընդհանուր առմամբ, այսօր «Առաջին ալիքի» եթերացանկն ընդհանրապես չի անդրադառնում պատերազմի մեկնարկի տարելիցին։ Օրը Հանրային հեռուստաընկերությունը սկսել է դասական համերգով, այնուհետև ցուցադրել ժամանցային «Առավոտ լուսո» հաղորդումը, մարդկանց ու շենքերի մասին պատմող բովանդակություն, մուլտֆիլմ, արդեն իսկ նշված «Ֆեստիվառ» համերգը և այլ ժամանցային հաղորդումներ։

Իսկ այսօրվա «Մեծ բանավեճը» նվիրված է վարչապետի աշխատակազմի կողմից Կաթողիկոսին ու Եկեղեցուն առնչվող զեկույցի թեմային։ Հանրայինի լրատվական ալիքն էլ ամբողջ օրվա ընթացքում ընդամենը մեկ լուր է հրապարակել այն մասին, որ այսօր 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցն է։ Որևէ հրապարակում չկա նաև «Եռաբլուր» այցելությունների մասին։

Նշենք, որ Factor.am-ը արդեն գրավոր հարցմամբ դիմել է Հանրային ՀԸ-ին, սպասում ենք պատասխանին։

Նարեկ Կիրակոսյան