Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
ՆԳՆ հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 21:10-ին մարվել է: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տարածքում սահմանվել է հերթապահություն:
Ավելի վաղը հայտնել էինք, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը ժամը 20:10-ի դրությամբ մեկուսացվել է:
ՆԳՆ մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսը տեղում բուժօգնություն է ստանում:
Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է տրանսֆորմատորներից մեկում, որտեղ եղել է մոտ 20-ից 30 տոննա յուղ:

