ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը՝ դրանք որակելով որպես իշխանությունների կողմից վախի և ճնշումների մթնոլորտ ձևավորելուն ուղղված համակարգված քաղաքականության դրսևորում։

«Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները` անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները։

Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց անձամբ Փաշինյանը մայիսի 18-ին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու ուղիղ հրահանգով։ Սա իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգված և ուղղորդված քաղաքականություն է՝ երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ ձևավորելու համար։

Չունենալով հանրային աջակցություն և գիտակցելով առաջիկա ընտրություններում իր անխուսափելի պարտությունը, իշխանությունը փորձում է ուժի և բռնության միջոցով լռեցնել ընդդիմախոսներին և կանխորոշել ընտրությունների ելքը։

Ակնհայտ է նաև, որ երբ քարոզարշավն անցնում է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո, խախտվում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։

Մենք խստորեն դատապարտում ենք այս քաղաքական վայրագությունները և պահանջում ենք.
1. Իրավապահ մարմիններից՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
2. Զերծ մնալով քաղաքական կողմնակալությունից, բացահայտել բոլոր կատարողներին ու կազմակերպիչներին և նրանց ենթարկել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
3. Միջազգային դիտորդական առաքելություններից և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից՝ համարժեք գնահատական տալ ընտրական գործընթացի տապալմանն ուղղված այս բացահայտ ճնշումներին։

Վստահ ենք, որ մեր ժողովուրդը չի ընկրկի այդ սպառնալիքների առաջ, իսկ կատարված հանցագործություններն անհապաղ չբացահայտելու և մեղավորների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում, կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին նախընտրական քարոզարշավի ընթացքում մի շարք միջադեպեր են արձանագրվել Մասիսում և Արթիկում։ Մասիսում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց կողմնակիցների նկատմամբ հարձակման մասին, ինչի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսկ Արթիկում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ «Հայաստան» դաշինքից հայտնում են, որ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին, վնասվել է նրա աչքը։ Քննչական կոմիտեից, Factor TV-ի հարցին ի պատասխան, նշել էին, որ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ անձ չի ձերբակալվել։