ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Վահագն Ալեքսանյանը Factor TV-ի տաղավարում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Հայաստանի ընտրությունների արդյունքներից կախված ՌԴ-ի կողմից հնարավոր քայլերի մասին հայտարարությանը՝ նշելով, որ բոլոր հարցերը կկարգավորվեն հունիսի 20-ից հետո՝ հայ ժողովրդի քվեով։

Խոսելով ՌԴ պաշտոնյայի հայտարարության մասին, թե եվրոպամետ ուժերի հաղթանակի դեպքում Ռուսաստանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, Ալեքսանյանը նշել է.

«Վարչապետը շատ հստակ հայտարարել է, որ ինքը կվերադառնա աշխատանքի, եթե ստանա հայ ժողովրդի քվեն։ Մենք հուսով ենք, որ կստանանք ժողովրդի քվեն հունիսի 20-ից հետո, և այդ բոլոր հարցերը կկարգավորվեն։ Ես կարծում եմ՝ այս բոլոր հարցերը շատ անցողիկ են, ու այս բոլոր հարցերը կլուծվեն ճիշտ այն պահին, երբ որ հունիսի 20-ին մեր քաղաքացիներն իրենց քվեով արտահայտեն իրենց կամքը»։

Ալեքսանյանի կարծիքով՝ Ռուսաստանում հայ արտահանողների և բեռնափոխադրողների համար խնդիրներ ստեղծելու հարցում շահագրգիռ են հայաստանյան ընդդիմադիր ուժերը, որոնք փորձում են վնասել երկրի տնտեսությանը՝ նախընտրական շահ ստանալու նպատակով։

«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի միջինից ցածր օղակների վրա որոշակի ուղիներ են գտել դեպի նրանց ու փորձում են այնպես անել, որպեսզի Ռուսաստանում հայ արտահանողների համար, հայ բեռնափոխադրողների համար ինչ-որ էս կամ էն խնդիրներն առաջացնեն՝ սկզբունքով, որ որքան վատ լինի հայերի համար, այնքան լավ կլինի իրենց համար ընտրություններում։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքը ակնհայտորեն դատապարտված է ձախողման»,- ասաց նա՝ հավելելով. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունում կան մարդիկ, առնվազն բարձր պաշտոններ զբաղեցնող, ովքեր որ գտնում են, որ Ռուսաստանը պետք է հայ արտադրողի նկատմամբ, հայ գյուղացու նկատմամբ թշնամական քաղաքականություն վարի»։

Պատասխանելով այն մեղադրանքներին, թե իշխանությունը սրում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ալեքսանյանը հիշեցրեց Բելառուսի նախագահի հայտնի արտահայտությունը.

«Հայաստանի Հանրապետությունը ու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մշտապես պիտի ունենա այլընտրանք։ Եթե մեր ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ գործընկերները գտնում էին, որ չպիտի ունենա այլընտրանք, առնվազն գոնե այդքան հեռատեսություն էր պետք ունենալ պարոն Լուկաշենկոյի համար, որ ժամանակին չհայտարարեր, որ «Куда они денутся»։ Հայաստանի Հանրապետության իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ ոչ մի ուրիշ պետության ղեկավար չկարողանա խոսել այն լեզվով, որով որ խոսել է Լուկաշենկոն»։

Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտում շրջանառվող թեզին, թե իշխանությունը պատրաստվում է 300 հազար ադրբեջանցու վերաբնակեցնել Հայաստանում։

«Սա ապուշ, հիմար թեզ է։ Հասկանու՞մ եք, քանի որ «Ուժեղ Հայաստանը» գիտեք, որ Հանրապետական կուսակցության ռեբրենդինգն է հանդիսանում… 2021 թվականին գրեթե նույն բովանդակությամբ հոլովակներ էր թողարկում Սերժի ՊՈՒ-ն… Հիմա այս հոլովակները մի քիչ սցենարային փոփոխություններով հրապարակում են սրանք։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞ւր է։ Ո՞ւր է գեթ մեկ վերաբնակեցված ադրբեջանցի»,- նշեց նա։

Խոսելով Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող քաղաքացիների մասին՝ Ալեքսանյանը շեշտեց.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով որ հիմա մեզ դիտում է, ով որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ով իր կյանքը կապել է Հայաստանի Հանրապետության հետ, ով իր երեխաների կյանքն է կապել Հայաստանի Հանրապետության հետ, ինքը պետք է որոշի։ Այդ մարդիկ կորոշե՞ն իրենց երեխաներին թողնել պատերազմի մեջ ու հեռանալ, թե՞ չեն որոշի։ Այդ մարդիկ ունեն, մեր Սահմանադրությունը հստակ ասում է՝ քաղաքացի ես, ունես ընտրության իրավունք։ Բայց ես նորից եմ ասում՝ այս հարցի որոշողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան