Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայի Մակարսկա քաղաքում ընթացող WTA-125 շարքի մրցաշարում։ Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստը երեք սեթում ուժեղ է գտնվել 134-րդ ռակետ, սլովենացի Տամարա Զիդանշեկից՝ 7։5, 4։6, 6։3։ Մրցախաղը տևել է 2 ժամ 47 րոպե։ 1/8 եզրափակիչում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի 113-րդ ռակետ, չեխ Դոմինիկա Սալդկովան։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 115 հազար դոլար …

