Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարձակումներ իրականացնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում «Հըզբոլլահ»-ի կողմից վերահսկվող հարավային արվարձանների վրա՝ ազդարարելով պատերազմի հետագա սրման մասին, որը բարդացնում է ԱՄՆ-Իրան հակամարտության լուծումը, գրում է Reuters-ը։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Լիբանանում Իսրայելի հարձակումներն ԱՄՆ-Իրան պատերազմի ավարտի դիվանագիտական գործընթացի հետաձգման պատճառներից մեկն են՝ վերահաստատելով, որ Լիբանանում հրադադարը …

