Հայաստանը փաստացի որևէ մասնակցություն չունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Հայաստանն արդեն երեք տարի է՝ չի վճարել անդամավճարները։ Դե ֆակտո նրանք չեն մասնակցում, բայց դե յուրե ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ են։ Սակայն որոշումը, իհարկե, հայ ժողովրդինն է և Հայաստանի ղեկավարությանը»,- ասել է նա։ …

