Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և այլ պատասխանատուներ․ հայտնում են ՀՀ կառավարությունից։ Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվել է, որ պուրակը կառուցվում է շուրջ 50 հա տարածքում: Արդեն կառուցվել են ճեմուղին և հեծանվուղին, …

