Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը։ Փաստը տեղում արձանագրել է Factor.am-ը։

Տեղեկությունը շրջանառվում էր սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք` Արցախի դրոշը տեղադրվել էր 2022 թվականի ապրիլին` իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած «Դիմադրության» շարժման անդամների կողմից։

Թե ով է հանել Արցախի դրոշը՝ առայժմ անհայտ է։

Մեկնաբանության համար Factor.am-ը դիմեց «Դիմադրության» շարժման կազմում գտնվող «Դաշնակցություն» կուսակցության անդամ Քրիստինե Վարդանյանին, սակայն, նա ասաց, որ անհայտ է` ով է հեռացրել դրոշը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին՝ ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով ԱԺ դահլիճում ընդդիմադիրների սեղանները, ասել էր, որ ՀՀ Ազգային ժողովում Ղարաբաղի դրոշների առկայությունը պատերազմի սպառնալիք է։

«Մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Ղարաբաղի դրոշների առկայությունը մեր երկրի խորհրդարանում պատերազմի սպառնալիք է։ Ես արդեն ասել եմ, թե այդ խոսույթները՝ 300 հազար ադրբեջանցիների և այլն, մենք ոնց ենք փակում։ Մենք ասում ենք՝ այն էլ չկա, այն էլ չկա։ Երբ դրոշը մարդիկ դնում են այս սեղանին, իրանք դրանով բացում են, սադրում են այդ խոսակցությունը», – նշել էր Փաշինյանը։

 

Մանրամասները` տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան