Ձորագետում հայտնաբերված վիրավոր արծվին տեղափոխվել է հատուկ կենտրոն
Լոռու մարզում՝ Ձորագետ գետի ափին, հայտնաբերվել է վիրավոր արծիվ, որի տեղափոխման համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները թռչունին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև հանձնել «Հրանտի Արկ» հիմնադրամին։
«Հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ»,- ասված է հաղորդագրությունում։