Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։ Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։ Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ …

