Լեհաստանում ռուս ընդդիմադիր նկարչի սպանության գործով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեհաստանում ձերբակալվել է ռուս ընդդիմադիր նկարիչ և ծաղրանկարիչ Սեմյոն Սկրեպեցկիի (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզովկով) սպանության մեջ կասկածվողը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում հայտարարել է, որ ձերբակալվածը «վրացական անձնագիր ունի», գրում է The Insider-ը։

44-ամյա Սկրեպեցկին սպանվել է հունիսի 15-ի առավոտյան Լյուբլինի վոյեվոդության Բյալա Պոդլասկա քաղաքի  կայանատեղիում։ Հանցագործությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են Բելառուսի երկու քաղաքացիներ, սակայն շուտով ազատ են արձակվել, քանի որ իրավապահ մարմինները եզրակացրել են, որ նրանք կապ չունեն սպանության հետ։

Սկրեպեցկին 2021 թվականին է արտագաղթել Լեհաստան: Իր աշխատանքներում և հրապարակային ելույթներում նա ծաղրում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, երկրի կառավարությանը, քննադատում Ուկրաինայի դեմ պատերազմը:

Նա նաև պարբերաբար ծաղրել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովին և նրա որդի Ադամին՝ նրանց պատկերելով խոզերի կերպարով: Սկրեպեցկին պարբերաբար սպառնալիքներ է ստացել Instagram-ում չեչեններից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի