Իրանն արձագանքելով Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիային՝ դարձյալ փակել է Հորմուզի նեղուցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իրանը վերստին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ այդ կերպ պատասխանելով Լիբանանի նկատմամբ Իսրայելի շարունակական հարձակումներին և իրանա-ամերիկյան փոխըմբռնման հուշագրով սահմանված համընդհանուր հրադադարի վերաբերյալ դրույթի խախտմանը Միացյալ Նահանգների կողմից։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված …

