Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Այսօր պաշտոնական միջոցառմամբ ազդարարվեց Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկը։

Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով ներկաներին Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի կապակցությամբ։

Վարչապետը նշել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է Հայաստանի չորս մարզերում, ինչը կարևոր փոփոխություն է պետական կառավարման և բնապահպանական քաղաքականության իրականացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ծառայության ընդլայնումը արտահայտում է Հայաստանի ռազմավարական մոտեցումը՝ առավել ուշադիր և հոգատար վերաբերմունք դրսևորել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։

«Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք»,- նշել է վարչապետը՝ շեշտելով, որ բնությունը պետք է լինի պետության և հասարակության առանձնահատուկ հոգածության առարկա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունն ու անտառները կարևոր դեր են ունեցել երկրի և ժողովրդի համար՝ ծառայելով որպես կենսական ռեսուրս։ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով նաև COP17 համաժողովի հյուրընկալման կարևորությանը և կենսաբազմազանության պահպանման գործում անտառների ու շրջակա միջավայրի դերին։

Ամփոփելով խոսքը՝ վարչապետն առանձնակի կարևորել է պետական ծառայողների բարեվարքության գործոնը՝ ընդգծելով, որ նոր տեխնիկական միջոցները, նոր գործառույթներն ու նոր բովանդակությունը պետք է ուղեկցվեն ծառայության նոր մշակույթով, պատասխանատվությամբ և գիտակցությամբ։

Վարչապետը էկոպարեկներին մաղթել է հաջող ծառայություն և վստահություն հայտնել, որ այն կիրականացվի բարեվարքության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով՝ նպաստելով բնապահպանական իրավախախտումների կանխարգելմանը։

Բացման խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ Էկոպարեկային ծառայության տարածքային ընդլայնումը բնապահպանական կառավարման համակարգի կարևորագույն բարեփոխումներից է, իսկ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկումը նոր կարևոր քայլ է Հայաստանի բնապահպանական անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ։

Նախարարն ընդգծեց, որ Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է բնական ռեսուրսների պահպանության, կենսաբազմազանության պաշտպանության և բնապահպանական իրավախախտումների կանխարգելման նպատակով։ Նրա խոսքով՝ Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայության գործունեության արդյունքներն արդեն փաստում են, որ այն դարձել է բնապահպանական քաղաքականության իրականացման արդյունավետ գործիք։

Անդրադառնալով Սևանա լճի պահպանության հարցին՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին պետությունը հետևողական աշխատանք է իրականացրել լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ՝ ներառյալ ձկնապաշարների վերականգնման ծրագրերը, ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները և լճի մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Նրա գնահատմամբ՝ ձեռք բերված արդյունքների պահպանման համար անհրաժեշտ են ուժեղ վերահսկողություն, կանխարգելիչ աշխատանք և պետության մշտական ներկայություն տեղում, ինչը կապահովեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի էկոպարեկները։

Համբարձում Մաթևոսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և նման ինստիտուցիոնալ բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն երկրի բնապահպանական կառավարման կարողությունները միջազգային հանրությանը ներկայացնելու տեսանկյունից։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։

Պաշտոնական մասից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի վարչական շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և իրականացված աշխատանքներին։

Ներկայացվել է, որ վարչության գործունեության մեկնարկով շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով, կապահովվի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, ինչպես նաև այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Նշվել է նաև, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգի արդյունքում պաշտոնի է նշանակվել 127 էկոպարեկային ծառայող։

Վարչապետը ծանոթացել է նաև ծառայության նոր, տեխնիկապես հագեցված ծառայողական ավտոմեքենաներին և դրանց հնարավորություններին։