ՀԱԿ-ի էլեկտորատը շատ կարգապահ գնաց՝ քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի ցածր արդյունքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում տակտիկական քվեարկության հետևանք էր, իսկ իշխանության հաղթանակը՝ «լայնածավալ կեղծիքների և մանդատների գողության արդյունք»։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով իրենց ուժի հետընտրական ռազմավարությունը։ Անդրադառնալով հարցադրմանը, թե ինչու է ՀԱԿ-ն ընդամենը 3143 ձայն ստացել՝ Զուրաբյանը նշեց, որ իրենց ընտրազանգվածը քվեարկել է այլ ուժի օգտին։

«Ոչ մի տարօրինակ բան չկա այս արդյունքի մեջ։ Հայ Ազգային Կոնգրեսի էլեկտորատը շատ կարգապահ գնաց, քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին, որովհետև դրա համար համապատասխան հայտարարություններ էին արվել, և մենք ընդհանրապես չէինք դիտարկում այս ընտրությունները որպես ձայն հավաքելու միջոց։ Տակտիկական քվեարկություն է գնացել իրականում, որը շատ բացատրելի է, որովհետև Արևմուտքն ու Ռուսաստանը մտան մեծ փողերով այս պրոցեսի մեջ, նախ խաղադրույքներ կատարեցին։ Խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է։ Եվ եղել է մեծ ներշնչում մեր հասարակության մեջ, որ կարող են անցնել միայն այս ուժերը, մնացածը զբաղված են փոշիացնելով։ Եվ դա ազդել է, աշխատել է»։

Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ի մասնակցությունն ավելի շատ «PR օպերացիա էր», որի նպատակն էր ներկայացնել իրենց դիրքորոշումները, ծրագրերը և այլընտրանքը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, և իշխանությունը դիմել է մանդատների գողության՝ սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար։

«Կատարում են արդեն ակնհայտ ընտրագողություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 101-րդ հոդվածը խախտելով, որտեղ գրված է՝ կամ պիտի այդ չեղարկված տեղամասերում վերաքվեարկություն լիներ, կամ պիտի ընդհանուր վերաքվեարկություն լիներ, ոչ մեկն է անում, ոչ մյուսն է անում։ Եվ այդ ամբողջը դառնում է անճշտություն, որի իրավունքը չուներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եղել է մանդատագողություն՝ չորս մանդատի։ Բայց սա սովորական մանդատագողություն չի, որովհետև մենք գիտե՞ք ինչ է կատարվել։ Այս չորսը մանդատով, այս չորսը գողացված մանդատների շնորհիվ, այն մեծ, լայնածավալի մասին չենք խոսում, որ ինքը ստացել է դրանով 60 մանդատ, բայց ինքը չորսը մանդատ էլ գողանում է, որպեսզի ապահովի իր երեք-հինգերորդը, ինչը իրեն թույլ է տալու դատախազ նշանակել՝ առանց կոմպրոմիսի գալու ընդդիմության, մարդու իրավունքների պաշտպան նշանակել… Այսինքն, այստեղ չորս մանդատով լուծվում է անձնիշխանության հաստատման հարց»։

Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկում է աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ պնդելով, որ Փաշինյանը փորձում է իր անձնիշխանությունը հաստատել՝ միջազգային հանրությանը խոստանալով լուծել Ադրբեջանի հետ խաղաղության հարցը։

«Նա փորձում է՝ հաշվի առնելով միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, այն պատրվակով, որ իբր դրա համար առանցքային նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի կողմից սահմանադրական մեծամասնության ձեռքբերումը։ Ինքը հիմա սկսել է մի բռնատիրական, բռնաճնշումներով կամպանիա իր հակառակորդների դեմ, որի նպատակն է իր անձնիշխանության հաստատումը, որը ինքը միջազգային հանրության աչքերում արդարացնում է նրանով, որ սա միակ ձևն է, որ ես կկարողանամ լուծել Ադրբեջանի պահանջը Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու կապակցությամբ և հաստատեմ խաղաղություն Ադրբեջանի հետ։ Սա, իհարկե, սուտ է և շանտաժ է»։

Ինչ վերաբերում է հանրային բողոքի բացակայությանը ընտրական արդյունքների կապակցությամբ, ՀԱԿ փոխնախագահը դա պայմանավորում է նրանով, որ փողոցային պայքարը պետք է առաջնորդի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը, որն այս պարագայում «Ուժեղ Հայաստան»-ն է, ոչ թե ՀԱԿ-ը։

«Ժողովուրդը երբեք ինքնաբերաբար փողոց դուրս չի գալիս։ Կեղծված ընտրություններից հետո ժողովուրդը դուրս է գալիս, երբ որ այդ ընտրություններում իբր թե պարտված ընդդիմությունը կոչ է անում ժողովրդին դուրս գալ փողոց։ Իսկ այդ իրավունքը պատկանում է ամենաշատ ձայն հավաքած ընդդիմությանը։ 2008 թվականին մենք էինք գլխավոր ընդդիմությունը, 2012 թվականին մենք էինք գլխավոր ընդդիմությունը։ 2021 թվականին այդ իրավունքը պատկանում էր «Հայաստան» դաշինքին։ Այս անգամ այդ իրավունքը պատկանում է «Ուժեղ Հայաստան»-ին։ Իրենք պիտի հանեն։ Մեր հանելով բան չի լուծվի։ Ժողովուրդը հիմա նստած է, ինչպես Դուք եք ասում՝ հանգիստ սրճարաններում, որովհետև իրենց ոչ ոք չի ասել դուրս եկեք փողոց»։

Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարում Սամվել Կարապետյանի ուժի և այլ ընդդիմադիրների հետ՝ համատեղ պայքարի և իշխանության նախաձեռնություններին հակազդելու շուրջ, այդ թվում՝ հնարավոր սահմանադրական հանրաքվեի դեպքում «ոչ»-ի ճակատ ձևավորելու հարցով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան