Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմելու վերջնաժամկետը հունիսի 26-ն է

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին տրամադրել 1 կրթաթոշակ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց՝ 2026-2027 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2027-2028 ուսումնական տարիների ընթացքում:

Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝

առաջին աստիճանի ուսումնական ծրագրերում (բազային ակադեմիական, ինտեգրված ակադեմիական կամ բազային մասնագիտական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 21 տարեկանը,
առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական ծրագրերում և երկրորդ աստիճանի ծրագրերում ընդունվելու համար՝ 25 տարեկանը,
երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերում (դոկտորանտուրայի ակադեմիական ծրագրեր) ընդունվելու համար՝ 35 տարեկանը։
Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 26-ը՝ լրացնելով կից ներկայացվող հայտաձևը և պահանջվող փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ էլհասցեին՝ [email protected]:

Կրթական ծրագրի և կրթաթոշակի համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը՝ կից: