ՌԴ Բրյանսկի «Кремний Эл» միկրոէլեկտրոնիկայի գործարանին ուկրաինական հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, 6 մարդ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, գրում է Current time-ը։ Նրա տեղեկացմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 27 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ «Մոսկվայից Բրյանսկ են ժամանել վերակենդանացման ութ խմբեր։ Որոշում է կայացվել ինը հիվանդների, որոնց …

