Վենսը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը երկիր

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դրական է գնահատել կիրակի ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում անցկացված բանակցությունները՝ այն անվանելով «շատ, շատ լավ օր»։ Նա նաև նշել է առաջիկա տեխնիկական բանակցությունների չորս հիմնական առաջնահերթությունները, գրում է CNN-ը։

«Նախ՝ մենք ցանկանում էինք ստեղծել մեխանիզմ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար. այն բաց է», – Բուրգենշտոկում լրագրողներին ասել է Վենսը՝ հավելելով՝ քանի որ նավակները սկսում են անցնել կարևորագույն ջրային ուղով, մասնակիցները «ցանկանում էին համոզվել, որ մենք իրականում ստեղծում ենք համակարգման մեխանիզմ» ականազերծման գործողությունների և առևտրի վերսկսման համար։

Նա նշել է, որ բանակցողները նաև փորձել են ստեղծել «նմանատիպ մեխանիզմ» «տարածաշրջանային հրադադարի նպատակով հակամարտությունների լուծման համար»։ Նրանք նպատակ ունեն կանխել ավելի լայն ռազմական էսկալացիա տարածաշրջանում, մասնավորապես, Լիբանանում, որը դարձել է բանակցությունների հիմնական առանցքային կետը։

Ըստ Վենսի՝ Իրանը համաձայնել է ընդունել Ատոմային  էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին, ինչը, նրա խոսքով, «հավանաբար այն է, ինչով մենք՝ որպես ամերիկացիներ, ամենաշատն ենք ոգևորված»։

«Սա կարևորագույն հանգրվան է ամերիկյան ժողովրդի համար և առաջին քայլը Իրանում միջուկային զենքի ծրագրի մշտական ​​​​ապամիջուկայնացման կամ վերջնական դադարեցման ուղղությամբ, և դա հենց այն է, ինչ մենք ուզում էինք անել»,- ասել է նա։

Վերջապես, ըստ Վենսի, բանակցողներին հաջողվել է ստեղծել տեխնիկական բանակցությունների շարունակման գործընթաց, քանի որ գլխավոր բանակցողներն ավելի ուշ կմեկնեն Շվեյցարիայից։

«Մենք շատ լավ հիմք դրեցինք հաջող վերջնական համաձայնագրի համար»,- ասել է նա։

Վենսը նաև նշել է, որ հարավային Լիբանանում մարտական ​​գործողությունները դադարեցնելու շուրջ բանակցությունները, որտեղ իսրայելական բանակի և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի միջև շարունակական մարտերը սպառնում են խափանել Իրանում պատերազմը դադարեցնելու բանակցությունները, դեռևս «ընթացքի մեջ են»։ Վերջին 24 ժամերը, ըստ նրա, «հավանաբար, ամենահանգիստն են եղել Լիբանանում իրավիճակի առումով»։ Նա նաև ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնվել ապասառեցնել իրանական ակտիվներն ամերիկյան սոյայի, եգիպտացորենի և ցորենի գնման համար։

«Մենք ցանկանում էինք համոզվել, որ ստեղծում ենք մի գործընթաց, որի շրջանակում, եթե երբևէ ապասառեցնենք իրանական ակտիվները, կարող ենք ապահովել, որ իրանական գումարն օգտագործվի Իրանի ժողովրդին օգնելու, այլ ոչ թե ահաբեկչության ֆինանսավորման համար»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը լրագրողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի