Ինչու մահաբեր խողովակը նախկինում չի հեռացվել Փամբակ գետի վրայից. լռում են, թե՛ Վանաձորի համայնքապետարանում, թե՛ Լոռու մարզպետարանում

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Վանաձորում 7 և 13-ամյա քույրերի մահվան պատճառ դարձած խողովակն ավելի վաղ ապամոնտաժելու վերաբերյալ Factor.am-ի հարցերն անպատասխան են թողնում, թե՛ մարզային, թե՛ համայնքային իշխանությունները։

Հունիսի 15-ին սոցիալապես անապահով ընտանիքի անչափահաս քույրերը Փամբակ գետի վրա տեղադրված խողովակն օգտագործելով փորձել էին հասնել խնամքի կենտրոն, սակայն, այդպես էլ տեղ չէին հասել։ Քույրերն ընկել էին վարարած Փամբակ գետը։ Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հունիսի 17-ին գտան 7-ամյա, իսկ 22-ին՝ 13-ամյա երեխաների մարմինները։

Այսօր վանաձորցիները Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ այդ խողովակը այլ դժբախտությունների պատճառ էլ է դարձել։ Տարիներ առաջ 6-ամյա մի տղա է խողովակի վրայից ընկել գետը և խեղդվել։ Տարածքում անգամ հուշաքար կա, սական, մահաբեր խողովակը միայն քույրերի գետն ընկնելուց հետո հեռացվեց` հունիսի 18-ին։ Այն այժմ գցած է գետի ափին։

Ինչո՞ւ խողովակը հեռացվեց երկու քույրերի մահվան պատճառ դառնալուց հետո․ Factor.am-ն այսօր փորձեց այս հարցի պատասխանը ստանալ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանից։ Համայնքապետարանից հայտնեցին, որ Փելեշյանը տեղում չէ։ Երբ առաջարկեցինք, որ հարցերին պատասխանի աշխատակազմի ղեկավարը, կրկին փոխանցեցին, որ տեղում չէ։ Համայնքի ղեկավարի օգնական Էդիկ Հունանյանն էլ առաջարկեց իրեն այդ թեմայով հարցեր չտալ։

Հարցերի պատասխան չունեն համայնքապետարանի հարևանությամբ գտնվող Լոռու մարզպետարանում։ Այստեղ ևս փոխանցեցին, որ մարզպետ Արեն Մկրտչյանը տեղում չէ` արձակուրդում է, իսկ փոխմարզպետը, ասացին, խիստ զբաղված է։ Մարզպետարանից նաև փոխանցեցին, որ հարցը համայնքապետարանի տիրույթում է։

Նախորդ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ չէր հեռացվել խողովակը, ասել էր` գուցե քաղաքացիների դիմադրությանն արժանանար այդ գործընթացը։

«Այսպիսի բաներ կան, որ պետք է ավելի խորը վերլուծության արժանանան և հասկանանք՝ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Բայց էլի եմ ասում, որ եթե էս դեպքը չլիներ, գնային էդ կտրելու, ժողովուրդը դիմադրելու էր, չէ՞, ասելու էին՝ էդտեղով անցնում-դառնում ենք, ինչի՞ եք մոնտաժում։ Եվ, ցավոք, հաճախ է պատահում, որ մի ողբերգություն է լինում, նոր հետ ենք նայում, ասում ենք՝ բա ինչի՞ էս կամ էն որոշումը չի կայացվել, ինչի՞ տեղում էդ բանը տենց չի եղել»,- ասել էր վարչապետը։

Այսօր Վանաձորի «Երրորդ մաս» կոչվող թաղամասի բնակիչները Factor.am-ի հետ զրույցում ասացին, որ երբեք էլ դեմ չեն եղել, իրենց խոսքով ասած, «մահաբեր խողովակի» հեռացմանը՝ շեշտելով, որ տարածքում առկա է անվտանգ կամուրջ անցուդարձի համար։

Նարեկ Կիրակոսյան