Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 

Լուրեր

13.07.2026 | 18:10
Փաշինյանի հետ բանավիճած կինն ազատվեց աշխատանքից // Բեգլարյանից 76,8 միլիոն դրամ կբռնագանձվի․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 18:00
Միլիոններ՝ պետբյուջեից. ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կֆինանսավորվեն ընտրություններից հետո
13.07.2026 | 17:48
Տավուշի մարզի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի լիազորությունները կդադարեն՝ տարիքը լրանալու կապակցությամբ
13.07.2026 | 17:37
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կվերահսկի Հորմուզի նեղուցն ու փոխհատուցում կստանա դրա համար
13.07.2026 | 17:29
Շենգավիթը նոր թաղապետ ունի
13.07.2026 | 17:20
Ռուսական ակումբի նախկին տնօրենը 2 տարով ազատազրկվել է մրցավարներին կաշառելու համար
13.07.2026 | 17:11
Իրանի վրա հերթական հարձակումների զոհ է դարձել առնվազն 2 մարդ
13.07.2026 | 17:02
ՌԴ-ն պնդում է, թե ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումներ է կանխել
13.07.2026 | 16:50
«Ռեալի» ֆուտբոլիստները մեկ ակումբի համար ռեկորդային գոլեր են խփել ԱԱ-2026-ում
13.07.2026 | 16:41
Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ը խաթարում է Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցությունները
13.07.2026 | 16:32
Էլինա Ավանեսյանը հիմնական փուլի ուղեգիր է նվաճել Ռումինիայում
13.07.2026 | 16:21
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
13.07.2026 | 16:17
Ալիևը ՌԴ-ին մեղադրել է ուկրաինական տարածքների օկուպացիայի մեջ
13.07.2026 | 16:10
Փաշինյանի հետ սուր բանավեճի բռնված բժշկին աշխատանքից ազատել են
13.07.2026 | 15:58
ԵՄ-ն և Լոնդոնը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ԱԴԾ հաքերների դեմ
Բոլորը

Նկարը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։

Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ Telecom Armenia (Team Telecom Armenia) և AzerTelecom ընկերությունները ստորագրել են փոխադարձ համաձայնագիր՝ ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ: Այս նորությունը հանրության շրջանում առաջացրել է հակասական արձագանքներ՝ բիզնես հնարավորություններից մինչև ազգային անվտանգության մտահոգություններ:

Team-ը ադրբեջանական աղբյուրներում համաձայնագրի ստորագրման լուրերի տարածումից հետո հայտարարություն տարածեց․ «Համաձայնագրի շրջանակում «Տելեկոմ Արմենիան», հանդիսանալով տարածաշրջանում առաջատար տարանցիկ օպերատոր, ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։

Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը»:

Team Telecom-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ նրանց մալուխներով անցնող տրաֆիկի միայն 10-15%-ն է հայկական, ինչը նշանակում է, որ ընկերությունն արդեն իսկ լուրջ դեր ունի որպես տարանցիկ օպերատոր Մերձավոր Արևելքի և Եվրոպայի միջև:

«Team-ը մեծ ծավալի ինտերնետ է ներմուծում Հայաստան և նաև արտահանում է։ Հիմնական կապուղիները այս մեր տարածաշրջան գալիս են ծովերով՝ Սև ծովից է գալիս, հետո կա օվկիանոս՝ Իրանի կողմից է գալիս։ Բերված ինտերնետը վերավաճառվում է նույն Իրաք կամ մերձավորարևելյան այլ երկրներ։ Հիմա, Նախիջևանը ամբողջովին ցամաքով է շրջապատված։ Բնական է՝ ինչ-որ կապուղիներ ունի Թուրքիայով և Իրանով։ Իսրայել-Իրան այդ պատերազմների մեջ շատ տրամաբանական է, որ Նախիջևանը պիտի ուզենա դիվերսիֆիկացնել իր ինտերնետը։ Այդ իմաստով բնական է, գոնե այն, ինչ Team-ն է ասում, որ հիմնականում հենց իրենք են ինտերնետ մատակարարելու Նախիջևանին»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը, որին ընկերությունից հավաստիացրել են՝ սա «զուտ կոմերցիոն գործարք է»: 

«Տրաֆիկի երթուղումը իրականացվելու է DWDM ցանցի մակարդակով, որը նույնն է, ինչ կետից կետ ֆիզիկական կապուղու կազմակերպումը. այս պարագայում ադրբեջանական ինֆոմացիան է անցնելու մեր կապուղիով DWDM ցանցի մակարդակով։  Այո, մենք ևս հնարավորություն ունենք օգտվելու ադրբեջանական ենթակառուցվածքից, բայց մենք չենք պլանավորում օգտագործել այդ հնարավորությունը»,- Պապյանին հայտնել են ընկերությունից։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը, ձգտելով դառնալ խոշոր IT կենտրոն, պետք է դիվերսիֆիկացնի իր կապուղիները. «Մենք չենք կարող մեր հույսը դնել, որ Վրաստանում ինչ-որ տատի ինչ-որ կաբել չի տալու կտրի»: 

Չնայած տնտեսական օգուտներին, փորձագետները զգուշացնում են հնարավոր վտանգների մասին: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը մատնանշում է մի քանի առանցքային ռիսկեր, որոնք, ըստ նրա, առաջանում են հայկական տրաֆիկը ադրբեջանական ենթակառուցվածքներով անցկացնելիս։

«Այս համագործակցության շրջանակներում Team Telecom-ի ենթակառուցվածքով անցնելու է տրաֆիկ Ադրբեջանից դեպի Նախիջևան: Բայց, և սա ամենակարևորն է, ոչ միայն դա: Ինտերնետ տարանցման փոխադարձ օգտագործման մասին համաձայնագիրը նշանակում է, որ հայկական տրաֆիկը նույնպես կարող է անցնել AzerTelecom-ի ենթակառուցվածքով»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Մուրադյանը։

Ըստ նրա՝ «տրաֆիկը, որն անցնում է AzerTelecom-ի ենթակառուցվածքով, կարող է անալիզի ենթարկվել»: Թեև բուն հաղորդակցության բովանդակությունը հիմնականում վերծանելի չէ (TLS ծածկագրման շնորհիվ), սակայն կան այլ վտանգներ։

«AzerTelecom-ը հնարավորություն կստանա հայկական տրաֆիկը անցկացնել DPI-ի միջով, ինչը թույլ կտա պրոֆիլավորել և վերլուծել հայ օգտատերերի վարքագիծը: Կրկնում եմ՝ ոչ թե բուն փոխանցվող տվյալներին հասանելիության համատեքստում, այլ միացման մետատվյալներին հասանելիության համատեքստում: Ֆիքսված IP հասցեներ օգտագործող մարդիկ և կազմակերպությունները գտնվում են ամենառիսկային վիճակում: 

AzerTelecom-ը ավելի շատ հնարավորություններ կստանա BGP route poisoning-ի համար՝ վերահասցեագրելով իրենց հետաքրքրող տրաֆիկը սեփական ցանցերով: Այս պահին այս ռիսկերը վերաբերում են Team Telecom-ի օգտատերերին: Բայց ես լիակատար անվտանգության վրա մեծ հույսեր չէի դնի»,- նշել է նա։

Մուրադյանը հատուկ հորդորում է քաղաքական գործիչներին, լրագրողներին և ՀԿ անդամներին «մտածել VPN-ների մշտական օգտագործման մասին» բոլոր սարքերում:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ Team-ի և AzerTelecom-ի այս գործարքը հնարավորություն կտա ոչ միայն Ադրբեջանի, այլև Ղազախստանի տրաֆիկը անցնի Հայաստանով։

«Ընդհանուր առմամբ, Team Telecom-ի արդյունքներից արդեն բխում էր, որ իրենց մալուխներով անցնող տրաֆիկի մոտ 10-15%-ն է հայկական։ Այսինքն՝ փաստացի իրենք տարածաշրջանում լուրջ դեր ունեն որպես տարանցիկ օպերատոր։ Գիտեք, որ հյուսիս-հարավ ուղղություններն են աշխատում, այստեղ Միջին Արևելքի երկրներն են Հայաստանի միջոցով տրաֆիկը անցկացնում։ Սա նաև Հայաստանին մտցնում է արևելք-արևմուտք տրանզիտի մեջ՝ որպես դերակատար»,- նշել է Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը, սակայն, «անհեթեթություն» է համարում զանգվածային գաղտնալսման վախերը՝ նշելով, որ դրա համար հսկայական հաշվողական ռեսուրս է պետք, և թիրախավորված հարձակումներն (օրինակ՝ Pegasus) ավելի արդյունավետ են: Նա միաժամանակ նկատում է, որ վտանգ կարող է լինել միայն այն դեպքում, եթե մեր կախվածությունը ադրբեջանական կապուղիներից դառնա բացարձակ։

Եվգենյա Համբարձումյան