Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարն ազգային թիմում։ Ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպանը հավաքականում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Մինչև այս Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականում խաղում էր 8 համարի մարզաշապիկով։ Այս օրերին 25-ամյա կիսապաշտպանը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում պատրաստվում է Ղազախստանի (հունիսի 6) և Մոլդովայի (հունիսի 9) …

