Լավրովը պատասխանել է Զելենսկիի՝ Լուկաշենկոյին ուղղված պահանջներին

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները տեխնիկական սարքավորումների մասին, որոնք, ըստ Զելենսկիի, օգնում են ռուսական զորքերին Բելառուսի տարածքից հարվածներ հասցնել Ուկրաինային, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Սա ակնհայտորեն նպատակ ունի Բելառուսին ուղղակիորեն ներքաշել հակամարտության մեջ և ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ դրանով իսկ բարդացնելով հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու հնարավորությունը»,- հայտարարել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվայի և Մինսկի միջև անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը գործում է անցյալ տարվա մարտից։

«Անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք ձեռնարկել համաձայնագրով նախատեսված միջոցառումների ամբողջ շարքը՝ մեր դաշնակցի անվտանգությունն ապահովելու համար»,- վստահեցրել է ռուսաստանցի պաշտոնյան։

Ուրբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսն «իր աշտարակների վրա ունի վերահաղորդիչներ»՝ «սարքավորումներ, որոնք կրակն ուղղում են ուկրաինական բնակչության վրա»։ Նա պահանջել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հեռացնի» կամ «անջատի» այդ սարքավորումները։

«Կարծում եմ՝ մեկ շաբաթը բավարար կլինի նրան՝ դա անելու համար։ Եթե նա չանի, մենք կանենք»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։

Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ «Ուկրաինան բազմիցս ազդարարել է» «Ռուսաստանին՝ այս պատերազմի մեջ Բելառուսին ներքաշելու» վտանգավոր հետևանքների մասին։

«Մենք Ուկրաինայում գիտենք Բելառուսում չորս նման վերահաղորդիչների մասին, մասնավորապես, Գոմելի և Բրեստի մարզերում։ Հենց այս սարքավորումների շնորհիվ են հարձակումներ իրականացվել Ժիտոմիրի, Ռովնոյի և Վոլինի մարզերի, մեր էներգետիկ ոլորտի, մեր երկաթուղիների վրա»,- ասել էր նա։

Բացի այդ, Զելենսկին Լուկաշենկոյին մեղադրել էր, որ բելառուսական ընկերությունները ռուսական բանակի համար  բաղադրիչներ են մատակարարում. «Մենք նաև գիտենք Բելառուսի յուրաքանչյուր գործարանի մասին, որն աշխատում է Ռուսաստանի համար և նպաստում է այս պատերազմին։ Ուկրաինան դա չի ուզում, և մենք զգուշացրել ենք Բելառուսի փաստացի ղեկավարությանը, որն ազդում է այս իրադարձությունների վրա»։

Երկուշաբթի Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի նախագահի հայտարարություններն անվանել էր  «բացարձակապես ագրեսիվ» և սպառնալից, նաև հայտարարել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի և Լուկաշենկոյի միջև «շփումների» մասին։ Պուտինն անձամբ չի մեկնաբանել Զելենսկիի խոսքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի