Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական ТСН հեռուստալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ ցույց տալու համար, որ Մինսկը չի օգնում Մոսկվային Կիևի դեմ լայնածավալ պատերազմում, գրում է Current time-ը։

Զելենսկին հիշեցրել է, որ Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ է տվել Բելառուսում գտնվող վերահեռարձակման համակարգերը հեռացնելու համար, որոնք, ըստ Կիևի, օգտագործվում են Ուկրաինայի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներն ուղղորդելու համար: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան վաղուց է այս հարցը մասնավոր կարգով բարձրացնում. նրա խոսքով՝ սա «երեկվա պատմություն չէ, այլ երկարատև գործընթաց, որի հետևում բացառապես ուկրաինական կողմի զոհողություններն են»:

«Քանի որ սա նրանց բազմիցս հաղորդվել է, մենք անցել ենք հրապարակային հայտարարությունների փուլին»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ եթե Լուկաշենկոն մեկ շաբաթվա ընթացքում չհեռացնի  համակարգերը, Ուկրաինան դրանք «կհեռացնի»:

Զելենսկին չի մանրամասնել, թե ինչպես: Նա նաև ասել է, որ Բելառուսի իշխանություններին ազդանշաններ են ուղարկվում ռուսական բանակին վառելիքի մատակարարումը դադարեցնելու անհրաժեշտության մասին: Այս դեպքում նա ուղղակիորեն չի սպառնացել հարվածել նավթավերամշակման գործարանին՝ նշելով. «Սա միայն ազդանշան է. սպառնալիքներ չկան: Մենք պարզապես ասում ենք, որ տեսնում ենք դա»:

Ուկրաինայի նախագահն ակնկալում է, որ Լուկաշենկոն կձեռնարկի կոնկրետ գործողություններ, այլ ոչ թե ներողություն կխնդրի։

«Նա կարող է իր ներողություններն իրեն պահել․ դրանք չեն աշխատել պատերազմի առաջին օրվանից ի վեր»,- ասել է նա՝ հավելելով, որ Լուկաշենկոն դեռևս չի արձագանքել իր խոսքերին։

Զելենսկին հունիսի 19-ին մեկ շաբաթ ժամանակ էր տվել՝ Գոմելի և Բրեստի շրջաններում տեղակայված կայանները հեռացնելու համար, ինչը նշանակում է, որ վերջնաժամկետը լրանում է հունիսի 26-ին։

Մայիսի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը չի պատրաստվում միանալ Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա նաև մանրամասնել էր, որ դա կարող է տեղի ունենալ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։ Հունիսի 16-ին Լուկաշենկոն կրկին հայտարարեց, որ երկիրը մտադիր չէ մտնել պատերազմի մեջ և չի ցանկանում, որ հակամարտությունը տարածվի իր տարածքում։ Նա նաև ներողություն էր խնդրել Զելենսկիից նախկին կոշտ խոսքերի համար։

Խոսելով Բելառուսի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ մտնելու հնարավորության մասին՝ Լուկաշենկոն ասել էր, որ այդ դեպքում Բելառուսը «շատ խոցելի կլինի ռազմական առումով», քանի որ «Բելառուսը գտնվում է ուկրաինական զինվորականների ձեռքի ափի մեջ»։

«Մենք հիանալի հասկանում ենք, որ մեր հիմնական ենթակառուցվածքները՝ արտադրությունը և լոգիստիկան, հարձակման տակ կլինեն: Նրանք հայտարարել են, որ արդեն իսկ ունեն 500 նման թիրախ Բելառուսի տարածքում»:

Լուկաշենկոն դեռևս չի մեկնաբանել Զելենսկիի պահանջը: Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ «Բելառուսի ռազմավարությունն է՝ խուսափել հակամարտությանը ներգրավվելուց և ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը»:

«Մեր նախագահը հստակ սահմանել է ռազմավարությունը. ռազմական առումով բացարձակապես իմաստ չկա ներգրավվել հակամարտությունում»,- հայտարարել է նա, սակայն չի անդրադարձել համակարգերի հարցին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի