Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը, որը շուտով կքննարկվի խորհրդարանում։

«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» :

Գործող տեքստ ունի հետևյալ բովանդակությունը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Առաջարկվող նոր երդման տեքստում շեշտը դրվում է Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման վրա։ Դրանում պատգամավորի պարտականությունները ձևակերպվում են որպես ժողովրդի ներկայացուցչի պարտականություններ, ավելացվել են պետականության ամրապնդման, քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դրույթներ։ Նոր տեքստն ավարտվում է «Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությամբ։

Մինչդեռ գործող երդման տեքստում շեշտադրվում են համազգային նպատակների իրականացումը, հայրենիքի հզորացումն ու բարգավաճումը, ինչպես նաև ազգային ու համամարդկային արժեքների պահպանումը։ Գործող տարբերակում բացակայում են նահատակներին վերաբերող հիշատակումն ու քաղաքացիների անվտանգության, բարեկեցության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին ձևակերպումները։

Հունիսի 22-ին հրապարակված նախագծով արդարադատության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել նաև Կառավարության անդամների երդման տեքստում։

Նոր տեքստը հետևյալ բովանդակությունը կունենա․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

Գործող տեքստն այսպիսին է․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է․ ««Ինքնիշխանությունը» բնութագրում է Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ իր տարածքում և արտաքին հարաբերություններում ինքնուրույն գործելու կարողությունը և հանդիսանում է պետականության հիմնարար հատկանիշներից մեկը։ «Զարգացումը» ընդգծում է պետության առաջընթացի, մրցունակության, բարեկեցության և ապագային միտված քաղաքականության կարևորությունը։

«Պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները» դրույթն ընդգծում է սահմանադրական կարգի նկատմամբ հավատարմությունը և իրավական պետության հիմքում ընկած պարտականությունը։ Սահմանադրությունը հանդիսանում է պետության հիմնական օրենքը, իսկ օրենքների պահպանումը՝ հանրային իշխանության լեգիտիմ գործունեության նախապայմանը։

«Ծառայել հանրային շահին» ձևակերպումը նպատակ ունի ընդգծելու, որ Կառավարության անդամի գործունեության առաջնային չափանիշը ոչ թե մասնավոր կամ խմբային շահն է, այլ հանրության և պետության ընդհանուր շահը։ Հանրային շահի գաղափարը ժողովրդավարական կառավարման առանցքային սկզբունքներից է։

«Նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը» դրույթը շեշտադրում է Կառավարության անդամի պատասխանատվությունը պետական ինստիտուտների կայացման, արդյունավետ կառավարման, ազգային անվտանգության և պետական կարողունակության զարգացման գործում։ Պետականության ամրապնդումը հանդիսանում է անկախ և ինքնիշխան պետության պահպանման կարևոր պայման։

«Առաջնորդվել իրավունքի գերակայության սկզբունքով» ձևակերպումը հիմնված է ժողովրդավարական իրավական պետության հիմնարար արժեքներից մեկի վրա։ Իրավունքի գերակայությունը ենթադրում է, որ պետական իշխանությունը սահմանափակված է իրավունքի պահանջներով, իսկ բոլոր անձինք և պետական մարմինները գործում են օրենքի շրջանակներում։

«Գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների» դրույթն արտահայտում է հանրային իշխանության երկարաժամկետ պատասխանատվությունը։ Այն ընդգծում է, որ քաղաքական որոշումները պետք է գնահատվեն ոչ միայն կարճաժամկետ ազդեցության, այլև Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման, տնտեսական, սոցիալական և ինստիտուցիոնալ ժառանգության պահպանման տեսանկյունից։ Այս մոտեցումը միտված է ամրապնդելու միջսերնդային պատասխանատվության սկզբունքը պետական կառավարման մեջ»։

Նախարարության ներկայացրած նախագիծը հանրային քննարկման կմնա մինչև հուլիսի 7-ը։

Եվգենյա Համբարձումյան