Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Թուրքիայի ոստիկանությունը երեքշաբթի, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ընդառաջ, ավելի քան 200 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) և արգելված ծայրահեղ ձախ խմբավորումների հետ կապերի մեջ, հայտնել են պաշտոնյաները, գրում է Turkish Minute-ը։

Անկարայի դատախազությունը հայտնել է, որ մայրաքաղաքում ձերբակալվել է 209 մարդ, 32-ը շարունակում է մնալ ազատության մեջ։ Ձերբակալվածներից 185-ը կասկածվում են մի քանի ծայրահեղ ձախակողմյան կազմակերպությունների անդամակցության մեջ, որոնք Անկարայի կողմից ճանաչվել են ահաբեկչական խմբավորումներ։ Նրանց թվում է Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C)-ն, որը նախկինում ստանձնել է Թուրքիայում տեղի ունեցած մի շարք հարձակումների պատասխանատվությունը։

Իշխանությունները հայտարարել են, որ գործողություններն ուղղված են եղել մի քանի խմբերի դեմ՝ որպես ավելի լայն անվտանգության միջոցառումների մաս։

Անկարայի նահանգապետարանը երկուշաբթի երեկոյան հայտարարել է բոլոր ցույցերի արգելքի մասին հունիսի 28-ից մինչև հուլիսի 7-8-ը՝ Թուրքիայի մայրաքաղաքում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտը։

Գագաթնաժողովին, ինչպես սպասվում է, կմասնակցեն 32 անդամ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կապակցությամբ «կարմիր գոտիներ» կսահմանեն օդանավակայանների, նախագահական համալիրի, ավտոշարասյուների երթուղիների և պատվիրակությունների հյուրանոցների շուրջ, 15 օրով կարգելեն ցույցերը, կսահմանափակեն որոշ միջազգային չվերթներ, կխստացնեն Անկարա մուտքի ստուգումները և 40,000 ոստիկանական ու ժանդարմերիայի ստորաբաժանումներ կտեղակայեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի