Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձել է ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, սոցիալական ծառայությունների թվայնացմանը և առաջիկա անելիքներին։ Նախարարը հայտնել է, որ քննարկվում է նախարարությունը Աշխատանքի և բարեկեցության նախարարություն վերանվանելու գաղափարը։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։

Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։

Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ»,- ասված է հաղորդագրությունում։