Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի նախարարի հետ երկրների միջև երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման հարցեր է քննարկել

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնման ջանքերը։ Մեր երկրում անհրաժեշտ սպասարկման աշխատանքները նախաձեռնելով՝ մենք նաև գնահատել ենք հայկական կողմի կողմից նախապատրաստական ​​և մրցութային գործընթացներում արձանագրված առաջընթացը»,- գրել է թուրք նախարարը X-ի միկրոբլոգում։

Նա նաև նշել է, որ կողմերը քննարկել են Մետաքսի ճանապարհին գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը, խոսել այն քայլերի մասին, որոնք կվերակենդանացնեն համատեղ պատմության կարևոր հետքերից մեկը։

Հավելենք, որ ԵՄ-ն Բրյուսելում այսօր տվել է Connectivity Agenda Platform-ի մեկնարկը՝ Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի միջոցով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերն ամրապնդելու համար։ Միջոցառմանը մասնակցել են նաևԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տրանսպորտի նախարարներն ու բարձրաստիճան ներկայացուցիչները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի