Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը, կապակցվածության ոլորտում համատեղ ծրագրերի առաջմղմանը, ինչպես նաև հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում …

