Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կողմից կազմակերպված «Թուրքիան փոփոխվող աշխարհում. գործընկեր, հավասարակշռող, ռազմավարական գործոն» խորագրով համաժողովին ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նշելով, որ «աշխարհում մեկ այլ խնդրահարույց տարածք է Կովկասը», նա ասել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում։ …

