Բրյուսելում քննարկվել է հայկական ավիափոխադրողների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացը

Լուրեր

22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը, կապակցվածության ոլորտում համատեղ ծրագրերի առաջմղմանը, ինչպես նաև հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են այս ուղղությամբ առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ երկկողմ աշխատանքների շարունակումն ու խորացումը։ Անդրադարձ է կատարվել ԵՄ կողմից ՀՀ կառավարությանը որպես բյուջետային աջակցություն տրամադրված ֆինանսական միջոցների կարևորությանը։ Զրուցակիցները կարևորել են բարձրաստիճան շփումների անհրաժեշտությունն առկա օրակարգերի առաջմղման համատեքստում։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել ընթացիկ տարվա մայիսի 5-ին Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացմանը, մասնավորապես «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրագործմանը վերաբերող հարցերին: Կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը:

Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում: