Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի լա» խաղատունն առաջիկայում կփակվի․ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ին տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի գործունեությունը դադարեցվել է, թեև մեր նկարահանման պահին խաղատունը բաց էր, ներսում այցելուներ կային։

Խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ այս մասին գրառում կատարեց ու հրապարակեց իր ստորագրած հրամանը։

««ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ-ի կողմից 2026 թվականի մարտի համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների (մասնավորապես՝ Bet (խաղադրույք), Win (շահում), In (գումարի մուտք), Out (գումարի ելք)) միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ»,- նշել է Պապոյանը։

Ինչպե՞ս է ստացվում, որ դեռևս մարտին ներկայացված ֆինանսական հոսքերի հաշվետվության մեջ միայն նոր են երևան գալիս անհամապատասխանությունները։  Ըստ Ծառուկյանի թիմակից Իվետա Տոնոյանի՝ եթե անգամ կան անհամապատասխանություններ, կայացված որոշումն անհամարժեք է խախտմանը։  

«Խաղային ապարատների հաշվետվությունների հետ կապված այսպես ստուգումներ են տեղի ունեցել, որտեղ հաշվետվությունների ներկայացման կարգի մեջ փոփոխություն էր տեղի ունեցել, և այդ հաշվետվությունները ըստ այդ կարգի ներկայացված չեն եղել։ Սակայն, տարբեր մասնագետների գնահատականներով, դա բացարձակ ոչ բավարար հիմք է գործունեությունը կասեցնելու, լիցենզիան կասեցնելու համար»,- ասում է Տոնոյանը։

Պապոյանի որոշումը բողոքարկելու համար Ծառուկյանն ու իր թիմը երկու ամիս ունեն, իսկ մինչ այդ՝ խաղատունը շարունակում է աշխատել։ 

«Ամբողջ պատմության մեջ անհասկանալի է Գևորգ Պապոյանի այսպես հրճվանքով այդ լուրը համացանցում տեղադրելու փաստը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կոնկրետ այստեղ խոսքը լիցենզիայի դադարեցման համատեքստում է՝ խոսքը 500-ից ավելի աշխատակիցների գործազուրկ դառնալու հանգամանքի մասին է։ Եվ, ինչպես հայտնի է, նաև «Onira Club»-ը բավականին խոշոր հարկատու է հանդիսանում՝ տարեկան շուրջ 6 միլիարդից ավելի հարկեր են վճարվում, գումարած եկամտահարկը և սոցիալական վճարները»,- նշում է Իվետա Տոնոյանը։

«Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից խաղատան կազմակերպման լիցենզիան ստացել է 2014 թվականի հունվարի 1-ին։ Անցած 12 տարիների ընթացքում լիցենզիան մի քանի անգամ կասեցվել է, սակայն բանը չէր հասել ուժն ամբողջությամբ կորցրած ճանաչելուն։ Ավելին, քովիդի ժամանակ տնտեսվարողի վնասը փոխհատուցելու համար 2022 թվականին հարկատուների հաշվին 4,2 մլրդ դրամ հատկացվեց «Շանգրի Լա»-ին՝ փակելու «Օնիրա Քլաբ»-ի պետական տուրքի պարտքերը։ Հետագայում այդ գումարը, ըստ «Հետք»-ի, աճեց մինչև 5,6 մլրդ-ի։

Եվ եթե չորս տարի առաջ Փաշինյանը Ծառուկյանին հնարավորություն էր տալիս մաքուր թերթից սկսել խաղատան գործունեությունը, ապա վերջին ամիսերին ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ պարզ դարձավ, որ քաղաքականությունից տևական ժամանակ հեռացած Ծառուկյանի կուսակցությունը հավակնում է իշխանության։  

«Շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ «Արարատցեմենտ»-ի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»,- քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 

Ժամեր անց Դատախազությունը հաղորդագրություն տարածեց  «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում խախտումների մասին, իսկ օրեր անց պարզ դարձավ, որ Կառավարությունն «Արարատցեմենտ»-ում կարող է ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Ծառուկյանին նաև սպառնացել էր, որ նրա շքեղ առանձնատունը դարձնելու է ծերերի խնամքի կենտրոն։ 

Ընտրություններից հետո օդում կախված է մնում ոչ միայն մեծահարուստ գործարարի խոշոր բիզնեսների ճակատագիրը, այլև հարցը՝ նրա ղեկավարած ԲՀԿ-ն ԱԺ-ում մանդատ կստանա՞, թե՞ ոչ։ Սահմանադրական դատարանն ուրբաթ նիստ կգումարի՝ քննելու քվեարկության արդյունքները վիճարկող դիմումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան