Սա ամենաապացուցված ընտրակեղծիքն է՝ ՍԴ-ն պետք է հաշվի նստի, ԿԸՀ-ի պես մատների արանքով չնայի․ Վարազդատ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բոլորը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հետընտրական քաղաքական իրավիճակին, ընդդիմության գործողություններին, խորհրդարանական մանդատների ճակատագրին, ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի հայցերին։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելուն՝ Հարությունյանը թերահավատություն հայտնեց, որ դատարանը կգնա ընտրությունների ամբողջական չեղարկման։

«Ես, անկեղծ ասած, քիչ հավանական եմ համարում Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և ամբողջական վերաքվեարկություն սահմանելու հնարավորությունը։ Պատճառը որոշակի մտահոգություններն են իմ՝ որպես իրավաբանի և որպես քաղաքացու, Սահմանադրական դատարանի, այսպես ասեմ, անաչառության հետ կապված», – նշել է նա՝ հավելելով՝ պրոֆեսիոնալ իրավաբաններից կազմված դատարանին «բավականին բարդ քննություն է սպասվում»։

Ըստ իրավապաշտպանի՝ քննության առանցքային հարցերից մեկը լինելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելու հանգամանքը։

«Համաձայնվեք, որ Երրորդ Հանրապետության պատմության առաջին համապետական ընտրություններն են, որտեղ կարելի է թվաբանորեն, թվով ասել, թե ինչ թվի խախտումով կամ կեղծիքով են ընտրությունները տեղի ունեցել։ Նկատի ունեմ «Բարգավաճ Հայաստան»-ին պակասող այդ մի քանի տասնյակ ձայները, որոնք պակասեցին այդ հայտնի երեք տեղամասերի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով և վերաքվեարկություն չնշանակելու արդյունքում։ Այսինքն, սա ամենաապացուցված ընտրական կեղծիքը կամ խախտումն է», – ընդգծել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան սկզբունքային նշանակություն ուներ իշխանության զսպման և հակակշռման մեխանիզմները գործարկելու համար։

«Խնդիրը «Բարգավաճ Հայաստան»-ը չի, խնդիրը «Բարգավաճ Հայաստան»-ի մանդատները չեն։ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարան անցնելու պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» իշխող ուժը զրկվելու էր 3/5-ով ընդունվելիք որոշումները անցկացնելու հնարավորությունից, որը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրների համար շատ գնահատելի և արժեքավոր գործիք է։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հավաքական առումով, այս ընտրություններին երկու որոշում է կայացրել։ Որոշում համար մեկ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պիտի կառավարություն ձևավորի, և երկրորդ որոշումը՝ այդ կառավարությունը, իշխանությունը, այսինքն, պիտի զսպված լինի ընդդիմության գործուն գործիքակազմի գործադրմամբ»։

Վարազդատ Հարությունյանը նաև մտահոգություն է հայտնել դատական իշխանության նկատմամբ գործադիրի ազդեցության կապակցությամբ՝ որպես վառ օրինակ բերելով Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականը։ «Չի կարող դատական համակարգի նկատմամբ կարգապահական վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարը ազատվել գործադիր իշխանության ղեկավարի ցանկությամբ, հրահանգով կամ ցուցումով։ Սրանից ավելի ակնառու բան չկա»։

Որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում՝ նա առաջարկում է նոր ընտրությունների անցկացումը։ «Իմ պատկերացմամբ, ամենաօպտիմալ լուծումը կլինի նոր ընտրություններ նշանակելը, այսինքն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը և նոր ընտրություններ նշանակելը։ Որովհետև տեսեք ինչ խնդիր կա. միայն «Բարգավաճ Հայաստան»-ի խնդիրը չէ, մենք ունենք մաթեմատիկական խնդիր, որ այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ որոշման գոյության պայմաններում այդ մի քանի տասնյակ ձայները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պակասում են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան