Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու

Լուրեր

06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը պետք է «ազատ» լինի Միացյալ Նահանգներից ռազմական կախվածությունից և զարգացնի իր սեփական զենքի արտադրության հնարավորությունները՝ հավելելով, որ դա անհրաժեշտ է Իրանի և նրա պրոքսիների  դեմ շարունակվող պայքարին աջակցելու համար, գրում է The Times of Israel-ը։

«Ես մեծապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների կողմից ստացված և տարիների ընթացքում ապահովված աջակցությունը։ Բայց այսօր ես ասում եմ՝ մեզ անհրաժեշտ է մեր սեփական զենքի անկախ արտադրության համակարգը։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը։ Մենք այժմ բախվում ենք Իրանին և նրա պրոքսիներին։ Մենք նրանց ուժեղ հարված ենք հասցրել։ Ամեն ինչ դեռ չի ավարտվել, բայց կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից։ Ահա թե ինչու մենք հիմա ավելի մեծ ուժ պետք է կառուցենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ցանկանում է, որ Իսրայելն «ունենա անկախ սպառազինության կարողություն»։

Լրատվամիջոցը գրում է, որ Նեթանյահուն ամիսներ շարունակ խոստացել էր դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Իսրայելին հաջորդ տասնամյակի ընթացքում, սակայն այսօրվա հայտարարությունները հնչում են հատկապես լարված պահի՝ Երուսաղեմում աճող մտահոգությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը սահմանափակում է իր գործողությունների ազատությունը, քանի որ Վաշինգտոնը շարունակում է առաջ մղել Թեհրանի հետ համաձայնագիրը, որին Իսրայելը մեծապես դեմ է։

«Մենք պետք է ազատվենք կախվածությունից, շարունակենք ավելի ու ավելի շատ ուժեր կուտակել, ավելի ու ավելի շատ տեխնոլոգիաներ ներդնել և ձեզ նման հրամանատարների ավելի ու ավելի շատ սերունդներ պատրաստել, քանի որ, վերջին հաշվով, դա է, որ կորոշի մեր դիրքորոշումը»,- նշել է Նեթանյահուն։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը անցյալ շաբաթ մամուլի ասուլիսում նշել էր, որ վերջին ամիսներին «[Իսրայելը] պաշտպանող պաշտպանական զենքի երկու երրորդն» արտադրվել է ԱՄՆ-ում և ֆինանսավորվել է ամերիկյան հարկատուների կողմից։

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները նշում են, որ վերջերս սկսված ԱՄՆ-Իսրայել անվտանգության ոլորտում համագործակցության նոր 10-ամյա շրջանակի շուրջ բանակցությունները նպատակ ունեն «աստիճանաբար անցում կատարել» շրջանակին՝ «օգնությունից դեպի լիովին փոխադարձ գործընկերություն»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի