Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանեց ավագանու նիստերի դահլիճում իր և «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ պնդելով, որ վերջինն է սադրել։

«Այդ պահին ինքը զբաղված էր սադրանքով, իր լկտի վարքով և խոսելաձևով, որին ես ուղղակի ասացի՝ զբաղվի՛ր քո գործով։ Ինքը կանգնած տեղից շատ տհաճ բառապաշարով իմ թիմակիցներին ինչ-որ բան էր ասում։ Ասացի՝ զբաղվիր քո գործով։ Այդ նույն րոպեին ինքը ինչ-որ բան շպրտեց իմ վրա ու պատասխանը, բնականաբար, ստացավ, որովհետև ամեն անգամ չի կարելի ասել՝ դե ոչ ադեկվատ կին է, դե սադրիչ է, թող անցնի։ Ինչ-որ պահ է գալիս, որ պետք է մարդուն պատասխանը տաս, որ հասկանա՝ պետք է սթափվի։ Ընդամենը սա, իսկ առհասարակ Անի Խաչատրյանի հետ ես ոչ խոսելու բան ունեմ, ոչ իր հետ ընդհանուր եզրեր ունենք ու երբեք չենք էլ ունենա»,- պատմեց Ավետիսյանը։

Անդրադառնալով Անի Խաչատրյանի պնդմանը, թե Ավետիսյանն է վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ավագանու ընդդիմադիր անդամը հերքեց՝ նշելով, որ տեսագրությունները ցույց են տալիս տեղի ունեցածի իրական պատկերը։

Նշենք, որ Խաչատրյանը ծեծկռտուքից հետո ասել էր, որ Աննա Ավետիսյանն ավելորդ խոսել է։ «Ասաց՝ «դու… անցի՛ այն կողմ», «վեր ընկի էն կողմ», լավ չեմ հիշում արդեն, որի բարոյական և քաղաքական իրավունքը չուներ նա»,- ասել էր Անի Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ավագանու նիստի ընթցաքում իրավիճակը լարվեց, բանը հասավ ծեծկռտուքին։ Դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, նիստն ընդմիջվեց 30 րոպեով։ Սակայն դահլիճից դուրս՝ արդեն միջանցքում, կրքերը չհանդարտվեցին։ Ծեծկռտուքի մասնակիցներին փորձում էր հանդարտեցնել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան