Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է «ամենաբարձր մակարդակով միջուկային ստուգումների»՝ անժամկետ, նույնիսկ այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է, որ ոչինչ չի փոխվել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության մարմնի հետ իր համագործակցության հարցում, գրում է CNN-ը։

«Իրանը լիովին և ամբողջությամբ համաձայնել է ամենաբարձր մակարդակով միջուկային ստուգումներին՝ ապագայում (Անվերջ)։ Սա կապահովի «միջուկային ազնվությունը»։ Եթե նրանք չհամաձայնվեին դրան, հետագա բանակցություններ չէին լինի»,- գրել է նա Truth Social-ում։

Սա վերջին «հրաձգությունն» է բանակցությունների վիճակի վերաբերյալ հակադիր նարատիվներում, որոնք սկսվել են շաբաթավերջին Շվեյցարիայում: Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ «կարևոր հանգրվան» է գրանցվել, երբ Իրանը համաձայնել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել երկիր։ Նա չի մանրամասնել, թե ինչ կարգի մուտքի մասին է խոսքը։ Մինչդեռ Թեհրանը ժամեր անց հայտարարել էր, որ ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի հետ իր համագործակցությունը կշարունակվի «գործող ընթացակարգերի համաձայն»:

Թրամփն իր գրառման մեջ վերահաստատել է, որ ԱՄՆ-ն Իրանի նավահանգիստների շրջափակումը կշարունակի վերացնել, ինչը Իրանի հետ անցյալ շաբաթ ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթ էր։ Նա նաև պնդել է, որ Իրանին առաջարկվող ցանկացած ֆինանսական օգնություն կգա որոշակի պայմաններով, մասնավորապես, ապասառեցված գումարը կուղղվի «միայն Միացյալ Նահանգներից պարենային ապրանքների և բժշկական պարագաների գնմանը, այդ թվում՝ մեր հիանալի ամերիկացի ֆերմերներից եգիպտացորենի, ցորենի և սոյայի»։

«Սրանք այն բաներն են, որոնք Իրանին հուսահատորեն անհրաժեշտ են։ Սա մարդասիրական ճգնաժամ է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է օգնել ՀԻՄԱ, քանի ուշ չէ։ Բանակցությունները լավ են ընթանում»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի