Ադրբեջանը Գերմանիային տարեկան 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու տասնամյա պայմանագիր ունի, և Բաքուն, հնարավոր է, մեծացնի արտահանման ծավալները համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունն անցյալ տարի կազմել …

