Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետաձգել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ Դատախազության միջնորդության քննարկումը։ Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 13:00-ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Մենք մեր առարկությունն ունեցել ենք, բայց որոշվեց, որ կազմակերպչական հանգամանքներից ելնելով նիստը պետք է շարունակվի վաղը՝ ժամը 13:00-ին։ Մենք արդեն այն փուլում էինք, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է խորհրդակցական սենյակում որոշում կայացներ՝ տա՞լ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, թե՞ ոչ»,- ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ պաշտպանական կողմը պահանջել է միջնորդությունը քննարկել դռնբաց նիստում։ Նրա պնդմամբ՝ Դատախազության ներկայացրած միջնորդությունը որևէ առնչություն չունի իրավունքի, օրենքի կամ նույնիսկ տրամաբանության հետ և վերաբերում է մեկ այլ անձի՝ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։

«Փաստացի այս ամբողջը վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Մեկ կամ մեկուկես հատոր նյութեր էին ներկայացված, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր էին, մի մասն էլ իրականության հետ որևէ կապ չուներ, ինչը նիստի ընթացքում ցույց տրվեց»,- ասաց փաստաբանը։

Վարդևանյանը նաև պնդեց, որ իրավական հակասություն կա Դատախազության միջնորդության ներկայացման ժամկետի և ԿԸՀ-ի ներկայիս մեկնաբանության միջև։ Նրա խոսքով՝ միջնորդությունը ներկայացվել է հուլիսի 13-ին, երբ Նարեկ Կարապետյանը դեռևս կարող էր ինքնաբացարկ ներկայացնել և պատգամավոր չդառնալ, հետևաբար, այդ պահին հնարավոր չէր հիմնավորել այն տրամաբանությունը, որով այժմ ԿԸՀ-ն քննարկում է հարցը։

«Հուլիսի 13-ին չէին կարող իմանալ, թե ինչ է լինելու հուլիսի 21-ին։ Ստացվում է, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է իր ներկայիս մեկնաբանությունը հարմարեցնել հուլիսի 13-ին ներկայացված միջնորդությանը։ Այսպիսի տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե անկախ սահմանադրական մարմնի, այլ մեկ այլ մարմնի գործողությունները լրացնող կառույցի հետ»,- հայտարարեց նա։

Փաստաբանի գնահատմամբ՝ այդ պատճառով միջնորդությունը պետք է կամ անմիջապես վերադարձվեր դատախազությանը, կամ մերժվեր։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Դատախազությունը դիմել ԿԸՀ՝ չեն հայտնում՝ դա համարելով նախաքննական գաղտնիք։

Մանրամասները՝ տեսանյութում։