Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների գործով նիստում ելույթ են ունեցել դատախազները

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 21-ին շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը նշել է, որ հայ գերիների հետ առանձին հանդիպման վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է դատավորների կազմի կողմից, և որ հարցը լուծվել է։

Նշվել է նաև, որ պաշտպանությունը և տուժողների ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել ելույթներով։ Գործող դատավարական կարգի համաձայն՝ խոսքը տրվել է պետական ​​մեղադրողին։

Պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան նշել են, թե «քրեական գործի բոլոր ապացույցները քննվել են համապարփակ, ամբողջական և օբյեկտիվորեն առաջին ատյանի դատարանում»։ Դատախազների պնդմամբ՝ գործի նյութերում արտացոլված հանգամանքները, իբր, «հաստատվել են տուժողների և վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով, իրեղեն ապացույցներով, փաստաթղթերով, դեպքի վայրի զննության եզրակացություններով և քրեական գործով հավաքված այլ ապացույցներով»։

Նշվել է, թե դատավարության ընթացքում ներկայացված ապացույցների ամբողջությունը, իբր, հաստատում է հայ գերիներին առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը և ցույց է տալիս, թե «առաջին ատյանի  դատարանի եզրակացությունները համապատասխանում են քրեական գործով հետազոտված ապացույցներին»։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի