Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Գարի Ֆիլիպսի գլխավորած պատվիրակությանը։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ Կառավարության և AMAA–ի համագործակցությամբ Վարդենիս խոշորացված համայնքում կրթահամալիրի կառուցման ծրագրին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ «Վարչապետը կարևորել է նախագծի իրականացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռևս ամիսներ առաջ և նշել, որ կրթության …

